Վարչապետի պաշտոնանկության պրոցեսի մեջ կմտնենք այն ժամանակ, երբ դրա համար նպաստավոր պայմաններ ունենանք. Սաղաթելյան
Մենք վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց բացառապես սկսելու ենք այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22–ին, «Երկիր մեդիա», «5–րդ ալիք» եւ «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա. հրաժարական եւ խորհրդարանի միջոցով պաշտոնանկություն։ Այս երկու տարբերակներից որեւէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, եթե կուզեք ասեմ՝ ապստամբության միջոցով, որովհետեւ սրանք հակահայ իշխանություններ են, եթե այդ պատկերը չունենանք, այսինքն՝ համաժողովրդական ընդվզումը, ապա ո՛չ հրաժարականն է ստացվելու, ո՛չ էլ պաշտոնանկությունը։ Մենք պետք է ունենանք հասունացած այդ իրավիճակը, հետո մտնենք այդ պրոցեսի մեջ, այդ պրոցեսը չպետք է ձեւական լինի։ Այսինքն՝ պաշտոնանկությունը մեր օրակարգում է, այդ պրոցեսի մեջ կմտնենք այն ժամանակ, երբ դրա համար ունենանք նպաստավոր պայմաններ, իսկ մեր պարտականությունն է հասունացնել այդ օրը»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է խորհրդարան վերադառնալուն, ապա Սաղաթելյանն ասաց, որ նախորդ հայտարարություններն այդ մասով ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդարան կվերադառնան միայն իրենց օրակարգով։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները