Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Գողը տնից է, սահմանադուռն էլ ներսից են բացում․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գողը տնից է, սահմանադուռն էլ ներսից են բացում․․․

Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական եկամուտների կոմիտեն իրար ետևից շրջանառության մեջ են դրել ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին (https://www.e-draft.am/projects/4661) և Մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին (https://www.e-draft.am/projects/4662 ) նախագծերը:

Դեռ դրանց անդրադառնալու համապարփակ առիթներ շատ կլինեն, բայց առաջին հայացքից արդեն աչք է զարնում մի քանի խայտառակ փաստ.

• Երկու գերատեսչությունն էլ, իբրև Ադրբեջանի հետ ենթադրյալ մաքսային և սահմանապահ նոր կետեր սահմանելու հիմնավորում, նշել է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում Նիկոլի բանավոր հանձնարարականը:

• Այն, որ Կառավարության այդ նիստում Նիկոլը, սովորության համաձայն, ոտքի վրա, առանց համապարփակ քննարկման, Անվտանգության խորհրդում բոլոր փաստարկները լսելուց հետո է տվել նման հանձնարարական, վկայում է այն փաստը, որ Կառավարության նիստում նախապես պատրաստված գրավոր հայտարարությունից հետո նա շուրջ 20 րոպե բանավոր ճամարտակել է ու այդ ընթացքում ԱԱԾ տնօրենին և ՊԵԿ նախագահին տվել բանավոր հանձնարարական: ( https://www.youtube.com/watch?v=bTYcra_d0vM դիտել 24-րդ րոպեից):

• ԱԱԾ և ՊԵԿ ներկայացրած նախագծերի զավեշտն ու ողբերգականությունն այն է, որ թեև նախաձեռնության հիմնավորում նշում են «…օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականները», խուսափել են նոր նախատեսվող անցակետերի շարքում ներառել Իջևանի և Սիսիանի հատվածը, որի մասին խոսել է Նիկոլը նիստում: (https://www.youtube.com/watch?v=bTYcra_d0vM դիտել 17-րդ րոպեից):

• ԱԱԾ-ն իր ներկայացրած նախագծում, ի տարբերություն ՊԵԿ-ի, նիկոլից ավելի նիկոլ է գտնվել և առաջարկվող սահմանակետերի անվանումներում ներառել է նաև ադրբեջանական տեղանուններ՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի») https://www.e-draft.am/projects/4661/about:

• Ավելին, առանց Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ինքն իր համար արդեն ՀՀ պետական սահման է գծում՝ Կառավարության որոշման մեջ (https://www.arlis.am/documentview.aspx?docID=68391)՝ ավելացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը:
Այս երկու նախագծին, ինչպես նաև Կառավարության նիստում ադրբեջանցիներին փաշինյանի կողմից «էստի համեցեք»-ին դեռ կանդրադառնամ: Մասնավորապես.

• եթե նրանց տրվում է հնարավորություն ՀՀ մուտք գործել և ճանապարհներից օգտվել, նույն իրավունքով ՀՀ քաղաքացիները ազատ և անվտանգ կարո՞ղ են երթևեկել մեր ժողովրդի միջոցներով կառուցած Քարվաճառի մայրուղով, Ղազախով ուղևորվել Ռուսաստան կամ Վրաստան:

• Նոյոմբերի 9-ի հայտարարության ո՞ր կետի հիման վրա է Նիկոլը հանձնարարականներ տալիս ԱԱԾ-ին ու ՊԵԿ-ին:

• ՀՀ անվտանգության խորհրդում, ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումներում արդյոք քննարկվե՞լ են մեր երկրի համար ազգային անվտանգության ռազմավարական տարրեր պարունակող այս նախաձեռնությունները, տրվե՞լ են համապարփակ գրավոր եզրակացություններ, թե՞ այս ամենը լոկ Ալիևի քմահաճույքներին ենթարկվել շարունակվող Նիկոլի բանավոր ու միանձնյա որոշումների իրականացումն է:

Իբրև ամփոփում. շատերը կհարցնեն՝ և հետո՞… Հետոն ունի մեկ պատասխան. Հայաստանում Նիկոլի օկուպացիոն ռեժիմը պետք է հեռանա, որի համար է մեր դիմադրությունն ու պայքարը» :