Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ․ Գեղամ Նազարյանը զգուշացնում է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․
«Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ։ Հիմա եմ զգուշացնում, որ չասեք զգուշացնող չի եղել։ Քաղաքի կենտրոնում, խիտ երթեւեկելի փողոցի գլխին կառուցվում է բազմահարկ շենք, իհարկե, առեւտրի կամ բիզնես կենտրոն։
Շենքը կառուցվում է մետրոպոլիտենի վրա, շենքը կառուցվում է այնտեղ, որտեղ վարարելու մեծ հակում ունեցող Գետառն է հոսում։ Խորհրդային տարիներին այս հատվածում անգամ երկհարկանի շենք չեն կառուցել։ Ոչ թե չեն կարողացել, այլ չէր կարելի։ Հիմա կառուցում են։
Ո՞վ է թույլ տվել այստեղ բազմահարկ կառուցել։ Մի՞թե չգիտեք, որ այս շենքը հիմք, որպես այդպիսին չունի։ Ես շինարարության ամենասկզբից հետեւել եմ եւ տեսել, թե ինչպես հենասյունները հիմք դարձնելով սկսեցին կառուցել այս անճոռնին։
Մի՞թե չգիտեք, որ այն մետրոպոլիտենի գլխին է եւ այնտեղ, որտեղ Գետառն է հոսում։ Ուզում եմ լսել այն մասնագետներին, որոնք հրապարակայնորեն կհայտարարեն, որ այս շենքը կառուցվում է քաղաքաշինության նորմերին համապատասխան։ Ուզում եմ լսել այն պաշտոնյաներին, որոնք շինթույլտվություն են տվել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով