Ոչինչ հենց այնպես չի լինում. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
Ոչինչ հենց այնպես չի լինում։ Վստահ եմ, շատերը այդպես էլ չեն հասկանա ինչ եմ ասում, գրում, շատերն էլ կթիրախավորեն իմ այս գրառումը։ Այսուհանդերձ, պետք է ասեմ։
Կիրակի, այն էլ Տաղավար տոներից մեկը ու մեր առեւտրասեր ժողովուրդը նույնիսկ այս հրաշք տոնի օրը` Աստվածածնի Վերափոխման օրը առեւտուր է անում։ Առեւտուր է անում առեւտրի կենտրոնում։ Ես վստահ եմ, իմ այս գրառումից հետո էլի են կիրակի օրերին, Տաղավար տոներին առեւտուր անելու, երեխաներին էլ հետները քարշ են տալու։ Ինչու պետք է առեւտրի կենտրոնում երեխա լիներ այս օրով, որ մի հատ էլ վիրավորվեին։
Պայթեց պայթուցիկների պահեստը։ Այն պայթուցիկների, որը վաճառողները եւ որը գնողներն ու օգտագործողները հրավառություն են անում 44 օրյա պատերազմից հետո, մեր երկրի վրա եկած ու եկող չարիքներից հետո, անգամ այս օրերին, երբ Աղավնոյում...
Հաստատ չհասկացաք ինչ եմ ասում ու էլի հաստատ առեւտուր եք անելու կիրակի եւ տոն օրերին եւ էլի հրավառություն եք անելու, քանի որ դուք ինչ կապ ունեք էն ոսկե տղերքի հետ որոնք նաեւ ձեզ պաշտպանելով զոհվեցին։
Ինչ վերաբերում է անվտանգության կանոններին. ասում են հանձնարարականներ են եղել, որ թերությունները վերացվեն։ Հասկանո՞ւմ եք, պայթուցիկի պահեստի մասին է խոսքը։ Եւ կրկին վստահ եմ։ Ոչ մի հետեւություն չի լինելու։ Երեք օր հետո մոռանալու եք այս մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով