Լաչինի միջանցքի հարցը պետք է որոշվի եռակողմ հայտարարության հիման վրա․ ՌԴ ԱԳՆ
Լաչինի միջանցքի հարցը պետք է որոշվի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաեւը։
Նրա խոսքով՝ վերոնշյալ կետը ենթադրում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորքախմբի հետագա վերատեղակայմամբ։
«Տարածաշրջանում իրավիճակը մնում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում»,-ասել է նա։
Նեչաեւը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել եւ պահպանել հրադադարի ռեժիմը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով