Ինչից են ոգեւորվում ադրբեջանցիներն ու թուրքերը. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
Մետրոպոլիտենի կայարաններում, պետական հիմնարկներում ռումբի տեղադրման մասին ահազանգեր եւ դրա մասին տարածվող լուրեր, Արցախում կրակոցներ եւ գնդակոծություններ։ Մտածե՞լ եք, թե ինչու է այդպես։
Այսպես է, քանի որ 44 օրյա պատերազմի մասնակից, հայրենիքի արժանապատվության համար կռիվ տվող Տարոն Մանուկյանը Taron Manukyan ապօրինաբար կալանավորված է հերիք չէ՞, դեռ մի բան էլ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպելուց սարսափող Հովհաննես Հովհաննիսյանը Տարոնին արգելել է Արեւելագիտության ֆակուլտետի, թյուրքագիտության բաժնի երրորդ կուրսի քննությունները հանձնել հեռավար, իսկ մենք, հատկապես բոլոր ուսանողները հիմնականում լուռ ենք։
Հովհաննես Հովհաննիսյան, ընտանիքիդ անդամների դեմքին կարողանո՞ւմ ես նայել, պատմե՞լ ես նրանց, թե ինչ ստոր որոշում ես կայացրել։
Թշնամին ակտիվացել է, Երեւանի այս կամ այն շենքում տեղադրված ռումբերի մասին տեղեկություններ են հայտնվում, քանի որ մենք շատ հանգիստ համակերպվեցինք այն լուրին, որ Ավետիք Չալաբյանին կրկին երեք ամսով կալանավորեցին։
Թշնամին ցինիկ է, քանի որ հանրությունը մեծ հաշվով անտարբեր է, որ իսկական հայրենասերներ Մուրադ Փափազյանի, Մասիս Աբրահամյանի եւ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվել է։
Մենք անտարբեր ենք։ Ու անտարբերության համար պատժվում ենք։ Ու դեռ պատժվելու ենք, քանի որ շատ ու շատ մարդիկ, կարծես թե, բավարարվածություն են զգում կորուստների մասին սուտ, թե ճիշտ լուրեր տարածելուց։
Հիշեք, տունը ներսից է քանդվում։ Մենք հիմա դրանով ենք զբաղված։
Մենք այսպես անարժանապատիվ կացության մեջ ենք լինելու, քանի դեռ նիկոլին հանդուրժում ենք վարչապետի պաշտոնում, քանի դեռ սեփական, նեղ անձնական շահերից ելնելով գործարքի մեջ ենք մտնում գործող մեծ ու փոքր պաշտոնյաների հետ։ Այսպես է լինելու, քանի որ սարսափելի մեծ արագությամբ մոռացանք հայրենիքի համար կյանքը տված մեր հերոսներին։
Այսպես շարունակվելու է, քանի դեռ ընկնելում ենք օտարների լարած ծուղակների եւ տեղեկատվական թակարդների մեջ։
Մենք բազմաթիվ խնդիրներ պետք է լուծենք, բայց պետք է հասկանանք, գիտակցենք, որ այս վարչախմբի պայմաններում խնդիրները բազմանալու են եւ վերածվելու աղետի։
Մենք դեռ սթափվելու ժամանակ ունենք։ Քիչ, բայց դեռ ունենք։ Ու չկարծեք, թե հայրենիքից ճողոպրելով փրկվելու եք։ Փրկությանը Լեռներում է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով