«Ստեփանակերտից մինչև Բերձոր հասնելը ես ռուս խաղաղապահների տեղաշարժ, ձայն չեմ նկատել». Աղավնոյի գյուղապետ
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը հերքեց համացանցում տարածված այն տեղեկատվությունը, թե Բերձորի միջանցքի մոտ թեժ մարտեր են ընթանում։
«Առհասարակ որևէ մարտ Բերձորի մոտ տեղի չի ունեցել, այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Եթե նույնիսկ մի տեղ կրակոց էլ լինում է, ձայնագրում են, նկարահանում ու սկսում են տարածել։
Հետաքրքիրն այն է, որ այսքան հարթակ են ստեղծում նման տեղեկատվություն տարածելու համար, հետո այդ ամենը հերքվում է, ես չգիտեմ՝ սա հատուկ նախապատրաստական ծրագի՞ր է, թե՞ այլ բան։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են չեղած բաներ տարածում։
Նիկոլի ծրագրերի վերաբերյալ ընդամենը մտահոգություններ ենք հայտնել ժողովի ընթացքում, մինչև դուրս գալը սկսեցին պանիկա տարածել, թե պատերազմ է սկսվել, որտե՞ղ է։ Կարող է՝ իրենք Ուկրաինայի մասին են խոսում, բայց շփոթել ու Արցախ են ասում։ Ստեփանակերտից մինչև Բերձոր հասնելը ես ռուս խաղաղապահների տեղաշարժ, ձայն չեմ նկատել, չգիտեմ, թե որտեղի մասին է խոսքը»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով