Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա, եւ դա ունի մեկ նպատակ, ոչ թե իրականում բացահայտելու մեր խոցելիությունը եւ իրականում այն հրամանատարներին, ովքեր տապալել են եւ նաեւ հողային կորուստների կամ մեր զինծառայողների մահվան պատճառ են դարձել, այլ այստեղ ավելի շատ նպատակն այն է, որպեսզի արդարացվի քաղաքական գլխավոր մեղավորն ու պատասխանատուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանությունը նախապատրաստել է ընդհանուր քաղաքական, քարոզչական պլան, որը ենթադրում է որոշակի պարբերականությամբ տարբեր զինվորականների ձերբակալություններ, կալանավորություններ, դավաճանությունների դեպքերով այսպես կոչված բացահայտումներ եւ այլն: Այլ բան, որ այդ ձերբակալում, կալանավորումից հետո նրանց մի մասի խափանման միջոցը փոխվում է, մի մասը առհասարակ ազատ է արձակվում հանցակազմի բացակայության պայմաններում: Քանի որ այդ հրամանատարը նշանակվել է 2019 թվականին, դա այդպես է, առհասարակ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո պաշտպանության բանակի հրամկազմը 90 տոկոսով փոփոխությունների, վերադասավորումների է ենթարկվել: Կոնկրետ այս գործով որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ անմեղության կանխավարկածը չխախտելով, ամեն դեպքում իմ համար ակնհայտ է, որ իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա, եւ դա ունի մեկ նպատակ, ոչ թե իրականում բացահայտելու մեր խոցելիությունը եւ իրականում այն հրամանատարներին, ովքեր տապալել են եւ նաեւ հողային կորուստների կամ մեր զինծառայողների մահվան պատճառ են դարձել, այստեղ ավելի շատ նպատակն այն է, որպեսզի արդարացվի քաղաքական գլխավոր մեղավորն ու պատասխանատուն եւ իշխանությունը զերծ մնա պատերազմի հետեւանքների համար պատախանատվություն կրելուց»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` պատերազմի հետեւանքով Հայաստանն ու Արցախը եւ՛ մարդկային եւ՛ տարածքային մեծ կորուստներ են ունեցել եւ եթե նույնիսկ սա տարբեր ժամանակահատվածներում ակտիվ քաղաքական դիսկուրսի թեմա չի դառնում, այն հասարակության ներսում մնացող էներգիա է եւ մի օր դուրս է գալու:

«Բնական է, որ իշխանությունը անընդհատ փորձում է իր վրայից ցրել պատասխանատվությունը, եւ դա բարդել առանձին անձանց վրա: Ես ինքս ճանաչում եմ 44-օրյա պատերազմի մասնակիցների, որոնք մեծ շուքով կալանավորվել են, մեղադրանքներ են առաջադրվել եւ նրանց գործերը կամ դանդաղել են, ամիսներով որեւէ ձեւով չեն շարժվում, չեմ խոսում դեռ այն մարդկանց մասին, որոնց դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավորվել է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում պաշտպանության բանակի nւ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպան: Ըստ ՔԿ հաղորդագրության` բարձրաստիճան սպան պատերազմի նախորդող օրը խնջույք է կազմակերպել, որին մասնակցել են զորամասի բոլոր զինվորականները, սեպտեմբերի 27-ին էլ շարունակել է դրսեւորել անգործություն եւ չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն` պատճառ դառնալով ողջ զորաքմասի նահանջին եւ դրա հետեւանքով Մարտակերտի Թալիշ եմ Մատաղիս գյուղերը թշնամու վերահսկողության տակ անցնելուն: