Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

«Երբ նոր էր վարչապետ դարձել, զգուշացրեցի՝ Նիկոլ, երկիրը «ՀԺ-ն» չէ, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իրանի ղեկավարներն էլ օլիգարխներ չեն, որ շանտաժ անես ու փող վերցնես». Գեղամ Նազարյան

Հուլիսի 14-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրեն և ընտանիքին իրավապահ մարմինները թույլ չեն տվել դուրս գալ և հետ են վերադարձրել Ֆրանսիա։

Ըստ Մուրադ Փափազյանի, ինքը Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանում հայտարարվել է անցանկալի անձ։

Միջադեպից հետո Մուրադ Փափազյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Նիկոլ Փաշինյանը մի փոքր պետք է հանգստանա, ամեն ինչ իր շուրջ չի պտտվում, նա պետք է սա իմանա, նա ժամանակավոր ղեկավար է, իսկ երկիրը, պետականությունը՝ հարատև»:

Օրերս Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանում արգելելու հարցին, ասել էր, որ պատկան մարմինների կողմից որոշում է կայացվել Մ. Փափազյանի մուտքն արգելել Հայաստան։

Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչ հիմքով է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

«Մեր գերատեսչությունն այս փոփոխությանը կողմ չէ». Զարեհ Սինանյանը՝ «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի մասին
Հայաստանը կործանարար սպառնալիքի տակ է, բայց իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է լուրջ գործոն դառնալ. Հարությունյան

«Ես որոշման բուն պատճառների մասին տեղեկատվություն չունեմ, բայց գիտեմ, թե պարոն Փափազյանն ինչպես է իրեն դրսևորել վերջին երկու տարիների ընթացքում, մանավանդ նոյեմբերի 9-ի զինադադարից հետո, և ինչպիսի գործունեություն է նա տարել և Ֆրանսիայում, և Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Մեղմ ասած՝ այդ գործունեությունը չի եղել բարյացակամ Հայաստանի պետության և պետության խորհրդանիշ ներկայացող անձանց նկատմամբ։ Նման գործունեություն նաև իմ նկատմամբ է որդեգրվել։

Օրինակ, պարոն Փափազյանը կամ իր ներկայացրած կազմակերպությունները ներկայացնում են որպես բոյկոտ, ասենք ՝քաղաքական բոյկոտ այցելությունների, բայց դա իրականում տարածվում է ցանկացած բոյկոտի սահմաններից դուրս։ Սա արդեն բոյկոտ չեմ համարում՝ սաբոտաժ է»,- նշել էր Զ. Սինանյանը։

Իրականում Մուրադ Փափազյանի մուտքը արգելել է անձամբ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ այդ որոշման հետևում Աննա Հակոբյանն է, նկատի ունենալով դեպքերի ժամանակագրությունը, մասնավորապես, թե հատկապես երբ Մուրադ Փափազյանը «Զվարթնոց» օդանավակայանում որպես անցանկալի անձ վերադարձվեց Ֆրանսիա:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Աննա Հակոբյանը Նիցցա քաղաք այցելության շրջանակներում հանդիպել էր թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատին, համացանցում հրապարակվել էր նրանց լուսանկարը՝ կողք կողքի նստած։

168.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որ երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ և նրանց ավելի լավ է ճանաչում, թեմայի առնչությամբ ասաց՝ թեպետ մարգարե չէ, բայց կարող է ենթադրել՝ չի բացառվում, որ կայացրած որոշման ետևում Աննա Հակոբյանն է եղել, քանի որ նրա ազդեցությունը Նիկոլ Փաշինյանի վրա մշտապես մեծ է եղել։

«Հետևաբար՝ տվյալ հարցի վերաբերյալ էլ, եթե տրամաբանորեն շարժվենք, ապա կարող ենք ասել, որ այո, այդպես է։

Ինքս ավելի վատ վարկած ունեմ, որ սա Թուրքիայի կողմից ուղղակի պահանջ է ներկայացվել Հայաստանին։ Տեսեք, Ալիևի կողմից հայտարարություն եղավ, որ Հայաստանը պետք է զորքը դուրս բերի Արցախից, դրան հաջորդեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հուզառատ հարցազրույցը, որտեղ խոստանում էր, պարտավորվում էր, որ սեպտեմբերից Հայաստանից նորակոչիկներ չեն գնա Արցախ»,- նշեց Գեղամ Նազարյանը։

Ի դեպ, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում թեմայի վերաբերյալ հարցին պատասխանելիս Զահեր Սինանյանը մեկ անգամ ևս պնդեց. «եթե մի բան կարող եմ բացառել, դա այն է, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջով, հորդորով նման որոշում է կայացվել»:

Ինչ վերաբերում է Զարեհ Սինանյանի պնդմանը, թե Մուրադ Փափազյանի գործունեությունը բարյացակամ չի եղել պետության խորհրդանիշ ներկայացող անձանց նկատմամբ, Գեղամ Նազարյանը նկատեց՝ ինչ-որ տեղ գրվա՞ծ է, որ պետության խորհրդանիշները Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են։

«Սահմանադրությունում նման բան չկա, չէ՞։ Սա գիտե՞ք ինչ է, երբ Նիկոլն ասում է՝ ժողովուրդն այսպես, ժողովուրդն այնպես, ճղճղում է՝ այդ պահին, որ ասում է՝ ժողովուրդ՝ նկատի ունի իրեն ու Աննա Հակոբյանին։ Հետևաբար, երբ Սինանյանն ասում է՝ պետության խորհրդանիշ, նկատի ունի Աննային ու Նիկոլին, ուրիշ ոչ մեկին։

Մեր հարգարժան ընկերը՝ Մուրադ Փափազյանը, Հայաստանի համար ավելին է արել, քան Նիկոլը, Աննան ու Սինանյանը միասին վերցրած, թեպետ համեմատությունը սխալ արեցի, այս երեքն առհասարակ լավ բան չեն արել։ Այսինքն՝ Աննան որոշել է, որ Մուրադ Փափազյանն իրեն չի հարգել, ու հավանաբար ասել է՝ Կոլ, նայի, այս մարդն ինձ չի հարգել իմ այցի ընթացքում։ Իսկ դրան արդեն հետևել է համապատասխան որոշումը, ինչպես, օրինակ, ժամանակին մաքրուհի էին հեռացնում «Հայկական ժամանակից», հիմա էլ նույն ձևով կարող են մարդու մուտքը Հայաստան արգելել։ Ինքս շատ կուզեի, որ այս վարկածով լիներ, և ոչ թե այն վարկածով, որ Թուրքիայից են հրահանգել, որպեսզի Մուրադ Փափազյանի մուտքն արգելեն»,- շեշտեց պատգամավորը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ենթադրենք՝ Մուրադ Փափազյանը ՀՀ իշխանության դեմ բոյկոտներ է արել, ապա դա հի՞մք է՝ մարդու մուտքն իր երկիր արգելելու։

«Սինանյանը վաղը-մյուս օրը դատարանի առջև պատասխան է տալու՝ հակահայկական գործունեության համար, եթե կարծում է, որ ծլկելու է Լոս Անջելես և փրկվի՝ սխալվում է։ Բոլորը պատասխան են տալու, բոլորը, այդ թվում՝ Տաթևիկ Ռևազյանը, որը ծաղրեց բոլորին, եկավ Քաղավիացիան քարուքանդ արեց և թողեց գնաց, Լիլիթ Մակունց էլ է պատասխան տալու։

Նիկոլը երկիրը ղեկավարում է այնպես, ինչպես ղեկավարում էր «Հայկական ժամանակը»։ Ես այդպես էլ գիտեի, և երբ նոր էր վարչապետ դարձել, իրեն զգուշացրեցի, ասացի՝ Նիկոլ, երկիրը «Հայկական ժամանակը» չէ, Ֆրանսիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իրանի ղեկավարներն էլ օլիգարխներ չեն, որ շանտաժ անես ու փող վերցնես։ Ասացի՝ հանկարծ չշշկռվես, հետևանքները վատ է լինելու՝ չլսեց։ Ես ունեի այդ մտավախությունը, որ այսպես է լինելու, սակայն այն ուժն ու ազդեցությունը չունեի, որ մարդկանց բացատրեի ու կանխեի։ Ընկնում էի 16-18 տարեկան ցուցարար երեխաների առջև ու ասում էի՝ երեխաներ ջան, դուք չգիտեք՝ սրանք ովքեր են, նման բան մի արեք։

Նիկոլ Փաշինյանի հայրը հենց այնպես չասաց, էլի, բոլորը մտածում են, թե նրա ասածները շոու էր, երբ ձյաձ Վովան՝ Նիկոլի պապան, ասել էր, որ իր տղան այդքան գիտելիքներ չունի, ուրիշին թող ընտրեն վարչապետ։ Մարդիկ մտածում էին՝ ձևական է, բայց նա սրտից բխած էր ասում, գիտեր, որ իր տղան չի կարողանալու։ Եկանք ու բախվեցինք այս ողբերգությանը։ Եթե Նիկոլը նույնիսկ եղբայրս լիներ, ես ասելու էի, որ նրա ներկայությունը վարչապետի աթոռին չի բխում հայ ժողովրդի ու Հայաստանի շահերից»,- եզրափակեց Գեղամ Նազարյանը։

168.am