Սան Ստեֆանոյից մինչև Թեհրան՝ 1878–2022թթ․ թղթե գդալ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.
1878 թվականին Սան Ստեֆանոյում ընդունված 16–րդ հոդվածից, Բեռլինում 16–ը 61 դարձած հոդվածից, Սևրի դաշնագրից, Վուդրո Վիլսոնի բաժակաճառից, Անատոլ Ֆրանսի գրածից, Նիկոլայ Բ–ի չտված խոստումից, անգլիացիների աչքով անելուց, Ֆրանսիայի կառավարության կիլիկիայասիրությունից և 2022–ին Թեհրանում Ալի Խամենեի՝ հայ–իրանական սահմանին վերաբերող հարցի մասին հնչեցրած խոսքից երջանկացող, էքստազի մեջ ընկնող հարգելի՛ հայրենակիցներ, ե՞րբ է անցնելու այս մանկական հիվանդությունը։
Այսպես շարունակվելու դեպքում մեր ձեռքում ոչ թե թղթե շերեփ, այլ նույնիսկ թղթե գդալ չի մնա։ Եվ այս ամենը «ինքնիշխանություն» բառն ամեն օր օգտագործողների օրոք։
Հ․Գ․։ Մեր ձեռքում թղթե շերեփը փոխարինվել է երկաթե մահակով ու մեծ կճուճով միայն այն ժամանակ, երբ ապավինել ենք ինքներս մեզ ու դրսում դաշնակիցներ, այլ ոչ թե տերեր ենք փնտրել։ Վերջին 144 տարվա մեջ մի քանի անգամ նման բան եղել է, բայց չենք գնահատել ձեռքբերումները, տեր չենք կանգնել մեր հաղթանակներին ու եկել հասել ենք այս օրին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով