Երբ է ԱԳ նախարարություն հրավիրվելու եւ բացատրություն տալու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։
Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիերին բանտում, հիվանդանոցում և այլն։
Կամավորի պարտականությունների մեջ մի հետաքրքիր կետ էլ կա․ եթե դեսպանատուն հաղորդում է ստացվում, որ Ամերիկայի քաղաքացին վիրավորում է ստացել մայրաքաղաքից հեռու, ապա դեսպանատան համապատասխան աշխատակիցը կարող է խնդրել մոտակա կամավորին, որ նա տեղեկանա և զեկուցի վիրավորի վիճակի մասին։
Ի՞նչ հրեշավոր ծրագիր են պատրաստում իրականացնել ամերիկացիները Հայաստանում կամ օգտագործելով Հայասդտանի տարածքը, որ մտավախություն ունեն, որ իրենց քաղաքացիները վիրավորվելու են, վնասվածքներ ստանալու, անհետ կորչելու կամ բանտ ընկնելու:
Կարելի էր այս հայտարարությանը մատների արանքով նայել, եթե չլիներ երկու կարեւոր հանգամանք: Օրեր առաջ Հայաստանում էր ԱՄՆի-ի ԿՀՎ ղեկավարը, իսկ 44-օրա օատերազմից առաջ ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ էր անում ձեռնպահ մնալ հայաստանյան ուղեւորություններից:
Ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԳ նախարարությունը: Ինչու նախարարոսւթյուն չի հրավիրվել եւ բացատրություն տվել ԱՄՆ դեսպանը, որը սիրում է ակտիվորեն միջամտել ՀՀ ներքին գործերին:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով