Հայաստանը շտապեց կատարել Ադրբեջանի պահանջը․ Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը գրում է․
«Այսօր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես» պետական գործակալությանն անակնկալ, օդից իջած մի հարցազրույց տվեց, որով հաստատեց, որ Հայաստանի զինված ուժեր Արցախի Հանրապետության տարածքում չկան և ՀՀ քաղաքացի- պայմանագրայիններ Արցախի Պաշտպանության բանակում չեն ծառայում: Անակնկալ այս հարցազրույցի պահանջը և իմաստը դժվար է բխեցնել լրագրողական այն հարցից, թե հնչում են քննադատություններ, քանի որ անվտանգային խնդիրներին վերաբերող բազմաթիվ այլ քննադատություններ են եղել, իսկ ԱԽ քարտուղարը չի շտապել պատասխանել:
Սա պարզապես ՀՀ իշխանությունների դիրքորոշման հրապարակային հաստատումն է Արմեն Գրիգորյանի միջոցով, որն այսօր, ի լուր աշխարհի, պատասխանեց Ադրբեջանի նախագահին, վստահեցրեց նրան, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ ռազմական ներկայություն չի ունենալու Արցախի Հանրապետության տարածքում և Արցախը թողնելու է անպաշտպան:
Այս վստահեցումը պատահական չէ, որովհետև օրերս Իլհամ Ալիևն իր հայտարարությամբ քննադատել էր նաև ռուսական կողմին, թե հայկական զինված ստորաբաժանումներն ամբողջությամբ դուրս չեն բերված Արցախի տարածքից:
Այսպես քայլ առ քայլ Հայաստանի իշխանությունները շարունակում են հերթականությամբ, խելոք կատարել Ալիևի և թուրքական իշխանությունների բոլոր պահանջ-նախապայմանները:
Միաժամանակ, այս հայտարարությունն այլ վտանգ է պարունակում. սրանով ՀՀ քաղաքացիներին փորձում են վախեցնել, զգուշացնել, որ որևէ մեկի մտքով չանցնի պայմանագրով ծառայության անցնել Արցախի Պաշտպանության բանակում, քանի որ, ցանկացած անկախատեսելի զարգացման դեպքում, ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանալու է իր քաղաքացիներից և չի ապահովելու նրանց պաշտպանությունը, եթե, Աստված մի արասցե, նրանք հայտնվեն ադրբեջանական կողմում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով