Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

«Մինսկի խմբի ձևաչափը կարևոր է, սակայն այս պահին սառեցված է». Դավիթ Բաբայան

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այլևս չի գործում, քանի որ Արցախի հիմնախնդիրն իրենք պատերազմով լուծել են։

Թեպետ այս պահին այդ ձևաչափն ակտիվ չի գործում, սակայն Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, պաշտոնապես չեն հայտարարել, որ դուրս են գալիս այդ ձևաչափից, և այն դադարում է գործել։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Մինսկի խումբը պաշտոնապես չի կազմալուծվել, դրա մասին բոլորն են խոսում։

«Մինսկի խմբի ձևաչափը կարևոր է, սակայն այս պահին սառեցված է, քանի որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարված են։ Դրա համար մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք և նույնիսկ այս իրավիճակում պաշտպանենք մեր շահերը՝ փրկելով Արցախը։ Անկախ ամեն ինչից, Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում, ՌԴ զորքն է ապահովում խաղաղություն ու կայունություն։ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը նույնպես տարբեր ձևաչափերով ու խողովակներով փորձում են այդ հակամարտության գործընթացում իրենց ներկայությունն ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Եվրոպային՝ որպես գործոն, ապա ըստ Արցախի արտաքին գործերի նախարարի՝ այն խայտաբղետ է, կան տարբեր երկրներ, որոնք ունեն տարբեր շահեր, երբեմն՝ իրարամերժ։ Այսինքն՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գործընթացում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն ինչ-որ ակտիվություն է ցուցաբերում, հանդիպումներ իրականացնում, սակայն Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Եվրոպան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ձևաչափը չի ցանկանում խարխլել։

«Եվրոպան էլ է հայտարարում, որ Մինսկի խմբի ձևաչափը կարևոր է և ամենաարդյունավետը։ Տարբեր երկրների մակարդակով մենք երբեմն տեսնում ենք շատ սխալ քայլեր, երբեմն՝ անընդունելի։ Օրինակ, վերջերս Էստոնիայի խորհրդարանի նախագահն էր այցելել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի, սա ի՞նչ է նշանակում։ Հետաքրքիր է, ինչո՞ւ նա մինչև պատերազմը մեկ անգամ չի այցելել Արցախ, փոխարենը՝ այցելում է օկուպացված Շուշի։ Սա այդ երկրի դիրքորոշումն է, չէ՞, եթե այցելում է Շուշի, ստացվում է, որ ընդունում է օկուպացիան։ Տվյալ պարագայում մենք էլ պետք է համապատասխան հետևություններ անենք, մենք էլ պետք է հասկանանք, որ տեղափոխվել ենք մեծ աշխարհաքաղաքական շրջան, և, դժբախտաբար, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ հասկացությունները մղվել են հետին պլան։ Էստոնիան այդպես է անում, աստված իրենց հետ, բայց մենք էլ մեր դիրքորոշումը պետք է ցույց տանք ու ասենք՝ սա է մեր դիրքորոշումը։ Փաստորեն նրանք գալիս են հայ ժողովրդի արյան վրա ու լեգիտիմացնում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, հետո էլ բողոքում են, թե ինչու է Արցախը հումանիտար օգնություն ուղարկում Դոնբաս. լավ է անում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Միաժամանակ արցախցի նախարարն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում պետք է կոշտ ու համարձակ լինել, քանի որ կորցնելու բան չկա, և այլ խաղերն արդեն անիմաստ են։

«Խնդիրը միայն այն չէ, որ ռուս-ուկրաինական լարվածությունից հետո կարող է լուծվել Մինսկի խմբի ձևաչափի հարցը, որովհետև մենք չգիտենք, թե ինչպես են լինելու հարաբերություններն Արևմուտքի հետ։ Ամենակարևորն այն է, որ տարածաշրջանում ուժեղանա խաղաղության և կայունության պահպանման հավասարակշռությունը, որտեղ Ռուսաստանը խաղում է առանցքային դերակատարություն»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։