Արմեն Գրիգորյանը ռեժիմի, երկրում օրըստօրե ամրապնդվող բռնատիրության հերթական զոհն է. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը ցավակցագիր է հրապարակել Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձումմասնավորապես ասվում է.
«Երեկ դատական նիստի դահլիճում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Մայիսի 17-ից ԱԱԾ-ի միջնորդությամբ կալանավորված Արմեն Գրիգորյանը ռեժիմի, երկրում օրըստօրե ամրապնդվող բռնատիրության հերթական զոհն է։
Ազատ խոսքն ու քաղաքական այլակարծությունը կալանքներով ու բռնաճնշումներով լռեցնող իշխանության համար իրավունքը, մարդու արժանապատվությունն ու ազատությունները ոչինչ են։
Բարոյականության, օրենքի, պարզապես մարդկային խղճի հետ աղերս չունեցող իշխանության պատվերով միայն կարելի է բացատրել նաև անազատության մեջ գտնվող Արմեն Գրիգորյանին ՔԿՀ-ում տեսակցությունից զրկելը։
Բարոյական և ֆիզիկական խոշտանգումն այլ կերպ չի լինում։ Նրա մահը մեղքի և պատասխանատվության հասցե ունի՝ պատվեր տվողների և այն իրականացնողների իշխանական նեղ շրջանակ։
Արմեն Գրիգորյանը խիզախաբար, հայ մարդու, հայ քաղաքացու անմնացորդ նվիրումով պայքարում էր մեր արժանապատվության, արդարության, Հայրենիք ու պետականություն ունենալու համար, գերության մեջ գտնվող իր եղբայրների ազատության համար։
Նրա ներկայությունը միշտ լուսավոր էր, համոզիչ ու վարակիչ։
Արմեն Գրիգորյանը վստահաբար Հայրենիքի համար մեր պայքարի թանկ զոհերից է։
Ցավակցում ենք Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարական ընկերներին՝ նրա անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ։ Նրա հիշատակը կմնա մեր բոլորի սրտերում՝ ավելի ամրացնելով մեր պայքարի ճշմարտությունը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով