«Գռզոն անձամբ ներկա է եղել Ապարանի դեպքերին»
Էդգար Փարվանյանի հորեղբոր տղայի՝ Ռոման Փարվանյանի թույլտվությամբ է խումբը մտել Ապարան: Տենց է ստացվում, տենց է դուրս գալիս։ Այս մասին քիչ առաջ Ապարանի արյունալի դեպքերի հետ կապված կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածներից մեկի հարազատը, գրում է hraparak.am-ը։
Մենք գիտենք, որ մեր պատգամավորի՝ Մաթևոս Ասատրյանի եղբայրը՝ Գռզոն, անձամբ ներկա է եղել այնտեղ: Քաղաքական որեւէ ենթատեքստ չեմ տեսնում, ընդհամենը մի հասարակ բանից, որը շատ հանգիստ կարող էին խոսքով լուծել: Երկու օրվա պատմություն է եղել, մինչեւ դեպքը տեղի ունենալը: Իմ եղբորորդին երբեք քաղաքական կեցվածքով հանդես չի եկել: Անգամ խոսակցություններ կան, որ խնդիրը իրենց հետ էլ չի եղել, ուղղակի տեսել են ապարանցի տղերք են հավաքված, մոտեցել են: Ու էդ մարդիկ սառնասրտորեն, ձեռքերը չդողալով, ոչ ոքի չեն նայել: Պատճառը քաղաքական չէ, բայց կողմերից մեկը իշխանության ներկայացուցիչ է, ու ստացվում է, որ այս ամենը կատարվել է քաղաքական հողի վրա։ Մենք շարունակում ենք պնդել, որ այս մարդիկ մեզ հետ միասին Ապարանում չեն կարող շնչել նույն օդը, նրանք մեզ հետ ապրել չեն կարող»,- նշեց նա։


















































Մահացել է Ապարանում կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը
«Փարվանյան Էդգարի հորեղբոր տղան է կազմակերպել. իհարկե Փարվանյան Էդգարը կհերքի». Ապարանում սպանվածի հարազատ
Նոր մանրամասներ Ապարանի դեպքերից․ «Էս մարդիկ Ապարանում պիտի չապրեն»
Իրավապահ համակարգում Ապարանի դեպքերի մեղավորներին են փնտրում
Ավելի լավ չէ՞ր միանգամից «Նիկոլ» անունը հնչեցնելը քրեականացնեիք․ Ռոբերտ Հայրապետյան
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է