Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Նիկոլին հեռացնելու ենք հաստատ, դա անելու ենք անարյուն, ժողովրդի կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու․ Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումը և Հայաստանի թրքացումը, չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար պետք է հեռացնել այս իշխանություններին, ու քանի դեռ այս հարցերը չեն լուծվել, այս շարժումը դադար չունի այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Այնուհետև Իշխան Սաղաթելյանը թվարկեց շարժման ձեռքբերումները։

«1.Շարժման շնորհիվ հասարակությունը զարթնեց, վերջնականապես փակվեց հարցը, թե Արցախի հարցը հետաքրքրում է հանրության միայն փոքր շերտերին։

2․ միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում և զիջում պարտադրել։

3. Ձևավորվեց ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակը այլևս գործոն է։

4. Թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու։

5. Ամբողջությամբ կազմաքանդվեցին գործող իշխանության քաղաքական և սոցիալական հիմքերը, իշխանության միակ հենարանը ՔՊ–ի նեղ շրջանակն է և ոստիկանական բիրտ ուժը։

6. Հանրային խոսույթում վերջնականապես ձևավորվեցին այն առաջնահերթությունները, որոնք պետք է ընկած լինեն հայկական պետականությունների հիմքում։ Այդ օրակարգը ձևավորվեց այս հրապարակում քաղաքացիների շնորհիվ և այլևս դա հանրային օրակարգ է։

7. Որքան էլ վարչախումբը հետպատերազյման ժամանակաշրջանում փորձեց հանրությանը տրամադրել նոր պարտության և աշխարհին համոզել, թե հայերը հաշտվել են տեղի ունեցածի հետ, մենք այս շարժումով ապացուցեցինք հակառակը։ Մենք ասացինք՝ տեր ենք մեր երկրին, ունենք այդ կամքը, վճռականությունը և 5000-ամյա ժողովրդի ընթացքը կասեցնել հնարավոր չէ։

8. Հայ ժողովուրդը սկսեց հաղթահարել պատերազմում ջախջախիչ պարտության հետևանքները և կրկին բարձրաձայնել իր ազգային պահանջները։

9. Գծվեց հստակ ջրբաժան։ Մեր ժողովրդի 90 տոկոսը բացահայտ հայտարարել է՝ դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Սա սոցհարցման պաշտոնական արդյունք է։

10. Շարժումը այս պահին առնվազն կանխեց և խախտեց նոր կապիտուլյացիա ստորագրելու ժամանակացույցը, և դրանով են պայմանավորված Նիկոլի ու Ալիևի վախերը։

11. Մեր շարժումը սկսեց ոտքի հանել արցախահայությանը, ոտքի է նաև Սփյուռքը։ Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնությունը վերականգնման փուլում է։

12. Քաղաքական ճգնաժամը դրսևվորված է և փաստ։ Որքան էլ փորձեն այն քողարկել, սա այլևս իրականությունը։ Իսկ Նիկոլի հեռացման հանրային պահանջը հստակ է և աներկբա»,–ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ հենց այս հրապարակում ձևավորվում է ազգային, պետական կորիզը։ «Այս կորիզը դառնալու է նոր որակի հայկական պետականության հիմքը, այս կորիզը դառնալու է մեր պետության իմունիտետը, որը պաշտպանելու է մեզ ամեն տեսակ վարակներից և հիվանդություններից»– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը ասաց, որ գլխավոր խնդիրը մնում է չլուծված՝ Հայաստանը դեռ ղեկավարում է գոյաբանական վտանգ ներկայացնող մարդը։ «Մենք հեռացնելու ենք Նիկոլին, հեռացնելու ենք հաստատ, բայց դա անելու ենք անարյուն»,– ասաց նա։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ շարժմանը պլանավորած քայլերն իրականացրել են ամբողջությամբ, սակայն իշխանությունների ցինիզմը, աշխարհաքաղաքական իրավիճակը իրենց ազդեցությունն են թողել շարժման ծրագրերի վերջնարդյունքի վրա, ուստի շարժումը կանգնած է մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։ «Մեզ հարկավոր է ստեղծել նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա ավելի ընդլայնել շարժումը և հասնել մեր վերջնական նպատակին»,– ասաց նա։

Խոսելով բացթողումների մասին՝ նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մերժողների թիվը շատ ավելի մեծ է, քան այս հրապարակում գտնվողներինը։ «Մենք դեռ չենք կարողացել այդ բոլոր մարդկանց փողոց դուրս բերել»,– ասաց նա՝ հավելելով, որ դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, որ սա պայքար է իշխանության համար։

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ շարժումն ունեցել է կազմակերպչական բնույթի թերացումներ, որոնք ևս պետք է շտկեն առաջիկա օրերին։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ շարժման ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակը ընդլայնելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր և կարևոր հանգրվանի առջև են կանգնած, հետևաբար՝ «Դիմադրություն» շարժման ղեկավարները որոշել են վերափոխել շարժման կառուցվածքը և մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրված այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել են։

«Ուստի՝ անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, քաղաքական կազմակերպական, քարոզչական աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար։ Երկրորդ՝ շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ»,– ասաց նա՝ բացատրելով, որ շարժումը այսուհետ ունենալու է կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր, ինչի շնորհիվ լուծելու են քաղաքական, կազմակերպչական, քարոզչական ուղղություններով կադրային ներուժը ընդլայնելու, կարող նորանոր խմբեր, կարող անհատներ ընդգրկելով շարժումն ավելի ընդլայնելու և շարժմանը նոր ուժ տալու հարցը։

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ երկու ուղղություններով պետք է իրականացնեն նախապատրաստական լուրջ աշխատանք. առաջինը՝ պաշտոնականության հիմքերի ամբողջացում՝ իրավական, քաղաքական ճանապարհով եւ երկրորդ՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում՝ ի բավարարումն օրենքով սահմանաված անվստահության հայտնելու նախապայմանին: «Խոսքը վերաբերում պաշտոնականության գործընթացին: Այս մասին ավելի մանրամասն դեռ կխոսենք»,– ասաց նա: