Բագրատ Եսայանը հերթական քաղբանտարկյալն է
Վահե Եփրիկյանը գրում է.
Բագրատ Եսայանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննիչի կողմից արդեն մուտք է արվել դատարան, սպասում ենք մակագրմանն ու նիստի ժամ նշանակելուն։
Ներկա պահին երկու արձանագրում`
1. Բագրատ Եսայանը քաղաքական բանտարկյալ է, քանի որ վերջինիս առաջադրված մեղադրանքն աղերս չունի իր կատարած արարքների հետ, իսկ կալանավորման հիմքերը պարզապես բացակայում են։
2. Նույն փաստակազմով կալանավորման միջնորդություն կոչված խայտառակությունն արդեն իսկ կիրառվել է Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ու մինչևիսկ իրավական ամենաթողության այս պայմաններում մերժվել էր ս/թ. մայիսի 3 ֊ին։
Վարույթն իրականացնողի` Բագրատ Եսայանին կալանավորելու սևեռումը պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով` այդ թվում հաշվի առնելով` վերջինս《Երկիր Մեդիա》 հ/ը ֊ն տնօրենն է, իսկ այս հեռուստաալիքը վերջին շրջանում արձանագրել է դիտելության էական աճ, քանի որ ակտիվորեն լուսաբանում է ներքաղաքական գործընթացները, ուստի պարոն Եսայանին ազատությունից զրկել փորձելով` ոչ ձեռնահաս, բայց ձեռնասուն իրավակիրառները հերթական անգամ ծառայում են թշնամուն ծառայող իշխանությանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով