Հիմա ի՞նչ կասեք նիկոլամոլներ
3 լուր այսօրվա լրահոսից։
1.Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորը, որը նաև մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է պարբերաբար ծեծել է իր քաղաքացիական կնոջը և բացի այդ հաջողացրել է նրանից 3000 եվրո գռազով կրել։Ուրիշ ղալաթներ էլ է արել, բայց ձեր նյարդերը չծանրաբեռնեմ։
2. Կոռուպցիայի դեմ անզիջում <<պայքար>> հայտարարած Նիկոլի եղբայր Արմենը կամ գուցե <<Սաշիկը >> <<հեղափոխությունից>> հետո վերադարձել է Հայաստան և հասցրել 4 ընկերության տնօրեն լինել , որոնցից որոշները կապված են մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ բիզնեսների հետ։
3. <<Ժողովրդավարության բաստիոն>> Հայաստան երկրի Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանների կողմից առեւանգվել է հայ գերիների ազատությունը պահանջող ցուցապաստառ պահած աղջիկը և իր եղբայրը։Ոստիկանական ավտոմեքենայում վերջիններիս պատճառվել է մարմնական վնասվածքներ։
Եթե այս աբսուրդային շարքը շարունակեմ այն ավելի երկար է, բայց երեք թիվը հիշվող է սահմանափակվեմ այսքանով։
Իսկ ոմանք ասում են թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա ։ Իրականում հենց միայն այս փաստերը բավարար են որպեսզի արձանագրվի , որ Հայաստանում խորը, համապարփակ և համակարգային քաղաքական ճգնաժամ է։Որոշների չեղած ուղեղին ճգնաժամի փաստը հասու կդառնա միայն այն դեպքում երբ իրենց սառնարանը դատարկ կլինի, բայց իրենց սրտի ճգնաժամը վաղուց է սկսված անկախ սառնարանի պարունակությունից։
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով