Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Թե մեզ կզրկեն լիցենզիայից, չեն զրկի, դա ինձ չի հետաքրքրում, ես իմ հասանելիությունն ունեմ». «Թի վի 5»-ի տնօրեն

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել. «Հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի: Ինչ ասենք՛ իրենց ընտրած ճանապարհն է»:

Թե կոնկրետ ո՞ր հեռուստաընկերություններին նկատի ունի Տիգրան Հակոբյանը՝ անուններ չկան, կարելի է զուտ ենթադրել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Թի վի 5» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ասել է. «Ես հասկանում եմ, որ ինքը կարող էր մեզ նկատի ունենալ, բայց հաշվի առնելով, թե որ օրն էր ինքը գրառումն արել…Առանձնապես մտահոգություններ ես չունեմ ու չեմ էլ մտածում դրա մասին, անկեղծ ասած: Մուլտիպլեքսում կլինենք, թե չենք լինի՝ դա մեզ ոչ տաք է պահելու, ոչ սառը: Հիմա մենք աշխատում ենք ու եթե որեւէ մեկի քիմքին հաճելի չի մեր գոյությունը, դա չի նշանակում, որ մենք դադարեցնելու ենք մեր աշխատանքը: Ինչ կլինի կամ ինքը ում նկատի ունի՝ դա ժամանակը ցույց կտա: Բայց այդ օրը, երբ ինքը այդ գրառումն արել է, մենք ընդհանրապես եթեր չենք մտել ու որեւէ լրատվական նյութ, Երեւանում կատարվող իրադարձությունների որեւէ լուսաբանում չի եղել, որովհետեւ մեր մոտ շատ մեծ վթար էր եղել եւ մենք կարողացանք մի անկյունում դնել համակարգիչ ու ծրագրում դնել ֆիլմեր: Կարող է մեզ առնչվել, կարող է չառնչվել: Ինքը միշտ ինձ ասում է՝ ես հեռուստացույց չեմ նայում, կարող է ինքը մտածի այդ օրը, որ դա լավագույն առիթն է, որովհետեւ ոստիկանների կողմից ջարդը եղավ, լավագույն առիթն է գրել այդ մասին: Դա էլ ցույց է տալիս, որ միգուցե կա պատվեր ու չիմանալով, որ մենք չենք հեռարձակել որեւէ բան՝ գրել է: Բայց մյուս կողմից ամենակարեւորն այն է, որ դուք պետք է որպես լրագրող դիտարկեք՝ արդյոք իրավունք ունի՞ ՀՌՀ նախագահը, որը ՀՌՀ անդամներից մեկն է, նախապես գրել նման եզրակացություն, կապ չունի, թե ում է վերաբերվում: Առանց նիստ գումարելու, առանց որևէ որոշում կայացնելու՝ նա իրավունք ունի՞ կանխակալ կարծիք արտահայտել: Սա ես դիտարկում եմ իր վրա իջեցված պատվեր: Էլի եմ կրկնում՝ 5-րդ ալիքի հետ կապված չի իմ մտահոգությունը: Մենք՝ ԶԼՄ-ներս հանրությանը մեր մոտեցումները, մեր նյութերը հասցնելու բազմաթիվ միջոցներ ունենք, դրա համար կան սոցցանցեր, YouTube, էլեկտրոնային ԶԼՄ՝ կայք: Հասկանո՞ւմ ենք, մենք հայտնվել ենք ուրիշ դարաշրջանում, բայց աշխատում են նախորդ դարաշրջանի կանոններով: Միակ մտահոգիչ բանը այստեղ, որ իմ մոտ կա, զուտ այն է՝ հանձնաժողովի նախագահը իրավունք ունի՞ նման կանխակալ որոշման մասին սոցցանցում գրել: Ես հասկանում եմ, որ հանձնաժողովը կարող է միաձայն քվեարկել ցանկացած որոշման, բայց վերջապես կան օրենքներ, բարոյական, գրված ու չգրված օրենքներ»:

Հարություն Հարությունյանը վստահեցրեց, որ Տիգրան Հակոբյանի խոսքն իրեն չի մտահոգում. «Թե մեզ կզրկեն լիցենզիայից, չեն զրկի, դա ինձ չի հետաքրքրում բացարձակապես, ես իմ հասանելիությունն ունեմ, ես ունեմ 150 հազար բաժանորդ մենակ YouTube-ում եւ արգելված պտուղի դեպքում այդ պտուղը շատ ավելի քաղցր է դառնալու եւ մենք ունենալու ենք ոչ թե 150, այլ՝ 300, 400 հազար հետեւորդ: Այսինքն, ես իմ ասելիքը ում որ պետք է կհասցնեմ: Բացի դրանից, միայն YouTube-ը չի, այսօր բազմաթիվ հեռախոսային հավելվածներ կան, կաբելային ալիքներ: Մուլտիպլեքս, մուլտիպլեքս ասելով՝ թող մի հատ ուսումնասիրություն անեն, թե հեռուստադիտողների քանի տոկոսն է մուլտիպլեքսի վրա նստած: Կա՛մ կաբելայինից են սնվում, կա՛մ հեռախոսի հավելվածներից են սնվում, կամ կայքերից, սոցցանցերից են սնվում: Այնքան հնարավորություններ կան, որ մուլտիպլեքսը բոլորին արդեն զիջում է: Ես գրեթե վստահ եմ, որ մի քանի տարի հետո մուլտիպլեքսը ավելորդություն է լինելու»: