Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման. Տոնոյան

Ի վերջո մենք ընդամենը արդարադատություն ենք ուզում, ուզում ենք պարզել՝ ովքեր սպանեցին մեր զավակներին, ովքեր են մեղավորները և, եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը` դիմելով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին:

«ՀՀ ԲԴԽ նախագահ պարոն Ջհանգիրյանին,

ՀՀ Վերաքննիչ դատարանի նախագահ պարոն Սահակյանին.

երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը 1-ին ատյանի դատարանի կողմից պատշաճ ընթացք չտալու մասին բողոքարկման հերթական նիստն էր.... հերթական անգամ ծնողներով ձայնազուրկի կարգավիճակում (որերորդ անգամ մեժվում ենք շահագրգիռ անձի կարգավիճակ ստանալ) նստած էինք դահլիճում, որի օդը ամեն րոպե մի ծնողի թե՛ հոգեբանորեն, թե՛ ուղղակի շնչահեղձ էր անում և հարկադրված դեղ խմելու կարիք էր առաջանում, բայց ջուր տալու երկրորդ խնդրանքից հետո(մեզ արգելում են ջրի շիշ ներս տանել) դատարանի միանգամյա բաժակները սպառվեցին, և կամ պիտի իրենց բաժակներով ջուր խմեինք, կամ դիմանայինք.......

Հիմա հարց-

Պարոնա՛յք պաշտոնյաներ, միթե դուք չգիտեք, որ այս ծնողները գտնվում են սահմանային հոգեվիճակում և ամեն րոպե հնարավոր են հոգեբանական և առողջական վատթարացման միջադեպեր, ինչու սրահում չկա հոգեբան, չկա բժիշկ, ավելին՝ միջանցքում հնարավոր չէ՞ ջրի սպասարկման սարք տեղադրել՝ միանգամյա բաժակներով, որ ամեն րոպե ստիպված չլինենք ոստիկաններից ջուր խնդրելու.....

Պարոն Ջհանգիրյան, մենք դեռ սպասում ենք պարզաբանման, թե ում մեղքով, ինչու ծնողների և Ձեր 2-րդ հանդիպման տեսագրությունը, ըստ ձեր լրատվականի, «պատահմամբ» չնկարահանվեց կամ «ջնջվեց»:

Բա, ո՞ւր մնաց «մեր» իշխանությունների ծնողների նկատմամբ «չափազանց հոգատար վերաբերմունքը», թե դա օգտագործվում է միայն «մեծն տիրուհուն» գովազդելու համար.....

Բա, ամեն անգամ մեզ հետ հանդիպելիս բազմանգամյա խոնարումներն ու ցավակցությունները ե՞րբ են «միսուարյուն» ստանալու, թե՞ դուք միայն բառային իշխանություն եք......

Ինչևէ, այսօրվանից մեր բազմաչարչար դատարանը մինչև ամսվա վերջ արձակուրդում կլինի..... բայց, կարծում եմ գոնե ընկալելի է, որ ծնողներիս պայքարը արձակուրդ չունի, և հույս ունենք մեր հաճախակի այցելություններով կօգնենք ձեզ արձակուրդից հետո հավուր պատշաճի ընկալել և ընդունել այն մարդկանց, որոնց զավակների կյանքի շնորհիվ ապրում եք, ձեր ապահով աշխատավայրերում հարյուրավոր ոստիկաններով պաշտպանված (ումից՝ չգիտենք) աշխատում և արձակուրդ գնում

Մի պճեղ սիրտ ու սրտացավություն ենք ուզում, մի պճեղ արդարություն ու մի պճեղ պատկառանք այն ցավի հանդեպ, որ մեզ ձեր դուռն է բերում...... Ի վերջո մենք ընդամենը արդարադատություն ենք ուզում, ուզում ենք պարզել՝ ովքեր սպանեցին մեր զավակներին, ովքեր են մեղավորները և, եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման.....»

Միևնույն է, ձեզ հետ, թե առանց ձեզ մենք հասնելու ենք մեղավորների արդար պատժին, երկնքում դրան են սպասում մեր զավակները, և ձեզ խորհուրդ կտամ այդ պահանջի իրագործման «պատիվն» ու հազարաշուրթ օրհնանքները չթողնել ուրիշներին....

Վերջում հիշեցնեմ՝ դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն դատական ատյանը անկախ է օրենսդիրից և գործադիրից, և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը»,- գրել է նա: