Արտակ Բեգլարյան. Արցախում պետք է ավելացվի ռուս խաղաղապահների թիվը, ընդլայնվեն նրանց լիազորությունները
«Ռուս խաղաղապահները պետք է Արցախում մնան անժամկետ, իսկ հիմա նրանց ներկայությունն անհրաժեշտություն է»,-«Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ հիմա Ադրբեջանն իրեն ուժեղ է զգում, բացի այդ նրան ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան, այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները պետք է փնտրեն ուղիներ, որպեսզի աստիճանաբար, քայլ առ քայլ լուծեն իրենց խնդիրները, հետագայում՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով։
«Դրա համար Ադրբեջանը պետք է պատրաստ լինի խաղաղության»,-ասել է նա։
Բեգլարյանը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները ցանկանում են, որ ռուս խաղաղապահները մնան տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններին միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքների շուրջ՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում։
«Երբ հակամարտությունը լուծվի, Լեռնային Ղարաբաղի և Ռուսաստանի միջև կարող է քննարկվել խաղաղապահների հետագա ներկայության հարցը, նրանք կարող են անհրաժեշտությունից և իրավիճակից ելնելով մնալ այստեղ՝ որպես անվտանգության երաշխավոր։ Բայց ներկայումս Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հրատապ անհրաժեշտություն կա»,-ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ ռուս խաղաղապահների թվի ավելացման ու նրանց լիազորությունների ընդլայնման անհրաժեշտություն կա, քանի որ պատերազմից հետո կողմերի շփման գիծն ավելացել է գրեթե 2.5 անգամ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով