Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Դա կեղծ պատրանք է. Վազգեն Մանուկյան

Հայաստանի և Արցախի շուրջ այժմ տեղի են ունենում գործընթացներ, բանակցություններ՝ սահմանազատման ու սահմանագծման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, որոնք լուրջ վտանգի տակ են դնում մեր պետության գոյությունը։

Նման հարցերի քննարկումները՝ սահմանների ճշգրտում, խաղաղության պայմանագիր և այլն, շատ երկրների միջև տևում են տասնյակ տարիներ (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի միջև մինչ օրս խաղաղության պայմանագիր կնքված չէ՝ Կուրիլյան մի քանի փոքր կղզիների պատկանելության հիմնախնդրով պայմանավորված), աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնց միջև սահմանների ճշգրտում արված չէ, բայց դա չի խանգարում այդ երկրներին ունենալ խաղաղ հարաբերություններ, համագործակցություն տնտեսության և այլ ոլորտերում։

Հայաստանի ներկա իշխանությունները ո՛չ ունակ են բանակցություններ վարելու, ո՛չ էլ շահագրգռված են պահպանել մեր ազգային շահերն ու արժեքները։ Իրենք իրենց առջև ուրիշ խնդիրներ են դրել, այդ խնդիրերից մեկն էլ ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելն է։ Վախեցած 44-օրյա պատերազմի հետևանքներից, որոնք եղել են հենց իրենց մեղքով՝ իշխանություններն այժմ պնդում են, որ ցանկացած զիջումներով խաղաղության պայմանագրի կնքումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն կհաստատի։

Դա կեղծ պատրանք է։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական տեկտոնիկ տարածաշրջանում՝ առջևում սպասվող ցնցումներով, որտեղ սահմանները վերջնական չեն, և ոչ մի փաստաթուղթ չի կարող երաշխավորել խաղաղություն։ Եվ այս իշխանությունը չհիմնավորված ու վտանգավոր շտապողակության պատճառով պատրաստ է զոհաբերել մեր ազգային շահերն ու արժեքները՝ ստեղծելով անվերադարձ կորուստներ և առաջ բերելով նոր մարտահրավերներ։

Հարևան երկրների հետ հարաբերություններ հաստատելուն ոչ ոք դեմ չէ։ Հարցն այն է, թե ինչ գնով դա պետք է անել, երբ և ինչպես։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախապայմանը եղել է Արցախի անկախության ճանաչումը, որի համար Հայաստանը տասնամյակներով պայքարել է միջազգային հարթակներում։ Հայաստանի և Թուրքիայի միջև նույնպես միշտ փորձ է արվել հարաբերություններ հաստատել, և միջազգային հանրությունն ընկալել է, որ մենք ունենք բնական նախապայմաններ՝ ցեղասպանության ճանաչման ու Արցախի անկախության հարցի հետ կապված։

Մեզ միշտ համոզել են, որ մենք մի քիչ մեղմենք մեր դիրքերը, դիմացինին էլ համոզել են, որ նա ինչ-որ չափով ընդունի մեր պայմանները։ Բայց այսօր ամբողջ աշխարհը զարմանքով տեսնում է, թե ինչպես է Հայաստանն ամբողջությամբ զիջում իր բնական իրավունքները՝ չստանալով ոչինչ։

Կարևոր է գիտակցել, որ այս իրավիճակում, որում մենք հայտնվել ենք 44-օրյա պատերազմից հետո, ցանկացած բանակցություն, որը կավարտվի որոշակիությամբ, որևէ փաստաթղթի ստորագրումով, ի վնաս մեզ է լինելու։ Կարելի է պարզ ձևակերպել այսպես՝ այս պահին ցանկացած որոշակիություն ի վնաս մեզ է, ցանկացած անորոշություն իր մեջ պարունակում է ռիսկեր, բայց նաև տալիս է հնարավորություն ապագայում լավ արդյունքի հասնելու համար։ Եվ հիմա ամենաճիշտը կա՛մ չբանակցելն է, կա՛մ հիմնվելով միջազգային իրավունքի ոլորտում նախկինում մեր ունեցած ձեռքբերումների ու դրական արդյունքների վրա՝ այդ բանակցություններում իրական ազգային նախապայմաններ դնելը՝ հաշվի չառնելով՝ դիմացինը կընդունի դրանք, թե ոչ։

Ի՞նչ է պետք անել։

Բանակցություններում մեր ազգային շահերն ու նախապայմանները դնելուն և ժամանակ շահելուն զուգահեռ երկրում ձևավորել ազգային համերաշխության, միասնության ու վստահության մթնոլորտ, վերակառուցել բանակն ու նորից դարձնել մարտունակ, զարգացնել տնտեսությունը, զարգացնել և կառուցել նոր որակի հարաբերություններ բնական դաշնակիցների հետ։ Այս դեպքում հետագա բանակցություններում մեր դիրքերն էապես կարող են փոխվել՝ ստեղծելով բնական պայմաններ մեր ազգային շահերն առաջ տանելու համար։

Այս իշխանությունը ոչ միայն բարոյական իրավունք չունի մնալու իշխանության ղեկին կապիտուլյացիայից հետո, այլև նաև ունակ չէ լուծելու այս հարցերը։

Հետևաբար Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջև դրված այս խնդիրները և ստեղծել իրական խաղաղության հիմքեր։

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան

02.06.2022 թ․