Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Ընդդիմությունը կհանդիպի 30-ից ավելի կուսակցությունների հետ, տեղի կունենա նաև երթ՝ կանանց և երեխաների մասնակցությամբ

Այս օրերի մեր գործողությունները, նաև երեկվա դեպքերը ապացուցեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ այսօր գնացել են կառավարական շենքեր, որպեսզի ճշտեն Արցախի վերաբերյալ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության ներկայացրած հայտարարության շուրջ նախարարների դիրքորոշումը։ Սակայն ոստիկանները արգելափակել էին կառավարական բոլոր շենքերը և թույլ չեն տվել, որ նախարարները հանդիպեն պատգամավորների հետ։

«Նիկոլը գերի է վերցրել նաև կառավարության անդամներին, որովհետև շատ դժվար է նայել ՀՀ քաղաքացիների աչքերին ու հիմնավորել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Դրա տակից որևէ մեկը դուրս չի գալու։ Մենք երկու օրվա ընթացքում արել ենք մեր ակցիաները և շարունակելու ենք»,– ասաց նա։

Սաղաթելյանը նաև ասաց, որ այսօր իրենց թույլ չեն տվել նաև մտնել Երևանի պետական համալսարան, ինչպես նաև Տնտեսագիտական համալսարան։

Խոսելով ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման մասին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, թե դրա պատճառն այն էր, որ մայիսի 28-ին Երևանում և Արցախում տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցան հանրահավաքներ։ «Որովհետև կրկին հիստերիայի մեջ ընկավ խելագարը, կրկին սխալվեց։ Ու այն հաշվարկը, որ ինքը կմարսի, ժողովուրդը կհոգնի, հետ կկանգնի, գնալով կմաշվեն, ժողովուրդը ապացուցեց, որ այս երկրում մի մաշվող կա, դա Նիկոլն ու իր խմբակն են»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս իշխանությունները քանդում են երկիրը, նրանց կառավարման չորս տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի համեմատ իր պատմական առավելագույնին՝ 63.5 տոկոս, 36 տոկոսով ավելացել է ՀՀ պետական պարտքը՝ մոտ 3 մլրդ դոլարով, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա 1000 դոլարով պարտք է ավելացվել։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակի թիվը կրճատվել է, կրճատվել են զորամիավորումներ, բայց ավելացել է ոստիկանության թիվը։ «Որովհետև սրանք մտածում են ոչ թե մեր հայրենիքի, պետության սահմանների պաշտպանության մասին, այլ մեկ խելագարի իշխանությունը պահելու մասին։ Սա է այսօրվա Հայաստանի իրականությունը»,– նշեց նա։

Իշխանը Սաղաթելյանը հավելեց, որ իշխանությունը դեռ ժամանակ ունի խելքի գալու և մասնակցելու հունիսի 3-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում Արցախի վերաբերյալ ընդդիմության պատրաստած հայտարարությունն է (իշխանությունն արդեն ասել է, որ չի մասնակցելու)։ Նա նաև նշեց, որ բոլոր նրանք, ովքեր չեն կիսում Արցախի վերաբերյալ այդ հայտարարության դրույթները, հայ ժողովրդի հետ կապ չունեն։

Խոսելով ծրագրերի մասին՝ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ հունիսի 1-ին՝ ժամը 13.00, տեղի է ունենալու Հայաստանի շուրջ երեք տասնյակ կուսակցությունների հետ հանդիպում, որից հետո պարզ կլինի նրանց դիրքորոշումը ԱԺ արտահերթ նիստին ներկայացված հայտարարության վերաբերյալ։ Այս պահին շուրջ 50-ից ավելի ՀԿ–ներ ստորագրել են հայտարարության տակ։

Բացի դրանից՝ ընդդիմադիր պատգամավորները  հանդիպումներ կունենան Գրողների միության, Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտա-կրթական, մշակութային տարբեր հաստատությունների ղեկավարների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը այս հարցում։

Բացի դրանից, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այսօր՝ ժամը 17.00, Ֆրանսիայի հրապարակից տեղի կունենա երթը, որին կմասնակցեն կանայք և երեխաները։