Խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում
Հենց հիմա իշխանության ուղիղ հրամանով խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:
Նա նաեւ նշել է. «Արսենը այս պայքարի նվիրյալներից է՝ ամենաակտիվ տղերքից մեկը, ինչն էլ իշխանությանը հանգիստ չի տալիս:
Իսկ այն անհեթեթության մասին, թե ինչ են փնտրում և ինչ քրեական գործի շրջանակներում քիչ անց կտեղեկացնենք»:
***
Ինչպես արդեն հայտնել ենք Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությամբ թմրանյութ են փնտրում:
Արսենը անգամ ալկոհոլ չի օգտագործում, ուր մնաց՝ թմրանյութ:
Ես միանգամից հասկացա ինչում է բանը. սրանք Արսենի համարձակության և վճռականության հետ առերեսվելով մտածել են, թե իրենք ինչ հոգեներգործուն նյութեր, թմրադեղեր և այլ խթանիչներ պետք է ընդունած լինեին, որ գոնե դրանց կեսը ունենային:
Ընկեր ջան, պինդ եղիր, շատ ավելի ստոր և ապօրինի քայլերը անգամ քեզ չեն կարող կանգնեցնել: ✊


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է