Ինչու «Հայաստան» խմբակցությունը չի բանավիճում կոնկրետ Ալեքսանյանի հետ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադարձել է «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն գրառմանը, թե Հանրայինը հրավիրել էր բանավեճի, «Հայաստան» խմբակցությունից իմացել են, որ բանավիճողն ինքն է, հրաժարվել են
«Ալեքսանյանին անդրադառնում եմ առաջին ու վերջին անգամ։ Գրառում էր արել, թե Հանրային հեռուստատեսությունից առաջարկել էին որպեսզի ՔՊ պատգամավորներից մեկը բանավեճի գնա «Հայաստան» խմբակցության կոնկրետ մի պատգամավորի հետ։ Սակայն, «ընդդիմադիր պատգամավորը լսելով, որ առաջարկվող բանավիճողը ես եմ (այսինքն՝ Ալեքսանյանը), հրաժարվեկ է»։ Տեղեկացնում եմ․ ինձ երեկ զանգահարել էր Հանրայինից Կարեն անունով մի երիտասարդ և առաջարկել էր բանավիճել ՔՊ-ական որևէ պատգամավորի հետ։ Բառացի ասել եմ, որ կդիտարկեմ այդ տարբերակը միայն երբ հստակեցվի հարցերի շրջանակը և օպոնենտը և առանց այդ տեղեկության պատասխանս չի կարող դիտվել որպես համաձայնություն։ Կարենն ինձ ավելի ուշ ետ զանգեց ու ասաց, որ ՔՊ թեկնածուն Ալեքսանյանն է։ Պատասխանից միաժամանակ զայրացա ու զվարճացա։ Ասացի․ «թող ինտելեկտուալ մեկին առաջարկեն»։ Հավանաբար, ՔՊ-ում գիտակցեցին, որ իրենց թեկնածուն այդ պահանջին չի բավարարում և առաջարկեցին Գևորգ Պապոյանին։ Այս տարբերակի հետ համաձայն եմ։
Վահագն Ալեքսանյանին ասեմ, որ բանավեճի մասնակցելու իրավունքին դեռ պետք է արժանանալ։ Իր անցյալն ու ներկան նրան նման ապագա չեն խոստանում։ Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կոնկրետ Ալեքսանյանի հետ չեն բանավիճում, ոչ թե որովհետև սարսափում են, ինչպես ինքն է երևակայում, այլ որովհետև մեր նշաձողն այդ աստիճան իջեցնելու ցանկություն չունեն»,–գրել է Արթուր Խաչատրյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է