Տղերքը կալանավորված են, քանի որ օրվա իշխանությունը ֆետիշացնում է կալանքը․ Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2021 թվականի օգոստոսին, երբ այլևս նույնիսկ երեք պատգամավոր ապօրինի կալանավորված էր հայտարարել էի, որ մեր Հայաստանը գնում է դեպի բռնապետություն: Դա հայտարարել էի մեծ ցավով: Իրազեկել էի ԱՄՆ և ԵՄ դեսպաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ի պատասխան ստացել էի լռություն ու անգործություն: Այսօր արդեն մեր Շարժման ակտիվ, չափազանց հայրենասեր անդամներ` Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Արսեն Մարտոյանը, Գերասիմ Վարդանյանը, Գոռ Մաթևոսյանը ԱՊՕՐԻՆԻ կալանավորված են։ Քրեական գործ են հարուցել թող քննություն իրականացնեն, բայց բռնապետության կանոնը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱԼԱՆՔՆ Է, հենց միայն դրա համար էլ կալանավորված են:
Տղերքը կալանավորված են, քանի որ օրվա իշխանությունը ֆետիշացնում է կալանքը: Տղերքը կալանավորված են, քանի որ իրավապահ համակարգը չնչին անկախությունից հրաժարվել է: Այս ամենից միայն հակառակ արձագանք են ստանալու: Սա վերաբերում է բոլոր ապօրինի ձերբակալումներին ու կալանքներին, քաղաքական հետապնդումներին:
Հայաստանում բռնապետություն ՉԻ ԼԻՆԵԼՈւ, ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԼԻՆԵԼՈւ Է: Վստահեցնում եմ, մեր ուժը լինելու է նրանում, որ այլևս երբեք իրավապահների անկախությունը չի նսեմացվելու, իսկ պատվեր կատարողները համակարգում տեղ ԵՐԲԵՔ չեն ունենալու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է