Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Փաշինյանին սահմանին ապրող ժողովրդի վիճակը չի հետաքրքրում․ Սեյրան Օհանյան

«Հրապարակ»-ը գրում է․ Հ1 տեղափոխված «Կենտրոնի» Պետրոսը «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հրավիրել է եթեր` քննարկման։ «Իրար հեռակա ինչ ասես ասելու փոխարեն շատ ավելի պատասխանատու կլինի նստել դեմ-դիմաց եւ քաղաքակիրթ բանավիճել։ Կուզե՞ք՝ ուղիղ եթեր։ Սպասում եմ արձագանքներին»,- գրել էր Պետրոս Ղազարյանը։

Առաջին արձագանքը եղավ Հայկ Կոնջորյանից։ «Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց եւ հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։ Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ գեներալներ Սեյրան Օհանյանի եւ Արթուր Վանեցյանի հետ։ Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը եւ չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- ֆեյսբուքյան իր էջում մեծամտաբար գրել էր Կոնջորյանը՝ անգամ չգիտակցելով, որ կալիբրների մեծ տարբերություն կա։
Չուշացավ նաեւ Սեյրան Օհանյանի արձագանքը։ ««Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետեւ ամեն ինչ վաղուց ակնհայտ է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։

Այնուհետեւ մեզ հետ զրույցում նա, անդրադառնալով այս թեմային եւ բանավեճի հրավերը մերժելուն, ասաց․ «Նախ ասեմ, որ հերթական անգամ ազնիվ չեն հրավիրում այդ բանավեճին, որովհետեւ մեկ բան Պետրոս Ղազարյանը գրում է, բայց դրան զուգահեռ նաեւ իր աշխատակիցը՝ Կարեն անունով, զանգում է, ասում է՝ պարոն Օհանյան, էսպիսի բան ենք մտածում՝ տարբեր հարցերով, կգա՞ք, թե՞ չեք գա։ Դրա վերաբերյալ ես ասել եմ, որ ակնհայտ է, որ մենք բանավիճելու որեւիցե ֆորմատ չունենք այսօրվա իշխանությունների հետ, առավել եւս՝ Կոնջորյանի հետ։ Այն մարդը, որը չի ծառայել եւ անընդհատ քաղաքական ինչ-որ դաշտեր է փոխել, քննարկելու ինչ-որ բան չունենք»։

Այսինքն՝ Ձեր պատվից վե՞ր է գեներալի դիրքերից բանավիճել մի մարդու հետ, որն անգամ բանակում չի ծառայել։ Օհանյանն ասաց․ «Չէ, պատվից վեր չէ քննարկումներին մասնակցելը, պարզապես ամեն ինչ ասված է, մանավանդ, երբ որ հարցը վերաբերում է անվտանգությանն ու պաշտպանությանը»։

Ապա Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյան անունով ՔՊ-ականի այն քննադատություններին, թե պետք է միտինգներին մասնակցող երիտասարդների տվյալները հավաքագրել ու փոխանցել ՊՆ-ին, որ տանեն բանակ՝ հարստացնելու մոբռեսուրսը՝ պաշտպանելու մեր սահմանները։

Սեյրան Օհանյանն Անդրանիկ Քոչարյանին ու մյուսներին հիշեցրեց, որ հավաքագրումը զորահավաքային պլանի մաս է կազմում, եւ դրա կատարողը պետությունն է, պաշտպանության նախարարությունն է, հավաքագրումն ընտրովի չի լինում։

«Հավաքագրումը կամ զորահավաքային մոբիլիզացիոն խնդիրներն իրականացվում են զինվորական հաշվառման մասնագիտության համաձայն, եւ դրա համաձայն, բաշխում է իրականացվում՝ ըստ ստորաբաժանումների։ Եվ կարող է էնտեղ լինել ե՛ւ իշխանության ներկայացուցիչը, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչը։ Ոչ ոք չի խանգարել, որ պետությունը զբաղվի իր մոբիլիզացիոն ծրագրերով։ Երբ ասում են՝ հավաքագրենք ընդդիմության երիտասարդներին, սա խոսում է քաղաքական հետապնդման մասին, որը որ անընդունելի է։ Քաղաքական մաս է իր մեջ պարունակում նաեւ այն, երբ որ պատերազմի ժամանակ այդ նույն մոբիլիզացիոն խնդիրները չեն իրականացվել, եւ քաղաքական իշխանությունը՝ նույն Ազգային ժողովը՝ իր համապատասխան պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովով, պետք է ամեն ինչ անեին մոբիլիզացիոն խնդիրներն իրականացնելու եւ բանակը համալրելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը չգիտի՞ այդքանը, որ նման հայտարարություններ է անում, Օհանյանն ասաց․ «Իհարկե, գիտի։ Պարզապես Անդրանիկ Քոչարյանը քաղաքական խառնակչությամբ է զբաղվում։ Ինքն ավելի շատ թող զբաղվի նրանով, թե իրենց խմբակցությունում, ՔՊ կուսակցությունում եւ մնացած վայրերում մոբիլիզացիա անո՞ւմ են, տանո՞ւմ են մեր սահմանները պաշտպանելու։ Ինչո՞ւ ինքը՝ որպես ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, չի առաջարկում կամ չի վերահսկել պատերազմը կանգնելուց հետո, որ մոբիլիզացիան անեն եւ սահմանների պաշտպանությունը կազմակերպեն։ Եվ ավելի լավ է, որ այս ոստիկանները, որոնք բիրտ ուժ են կիրառում, թող այդ ոստիկանները գնան եւ սահմանները պահեն»։

Օհանյանը նաեւ ավելացրեց, որ կառավարության ղեկավարի աթոռին կառչած անձնավորությունը մինչեւ հիմա էլ ընդդիմություն է պետական կառավարմանն ու երկրի անվտանգությանը․ «Որովհետեւ ինքը ժողովրդին ասում է՝ իմ համար միեւնույն է, թե ձեր վիճակն ինչպիսին է սահմաններում, սահմանային գյուղերում ադրբեջանցին ինչ ուզի՝ կանի, սահմանային կետ կդնի եւ այլն, իմ համար կարեւոր է, որ էդ հաստավիզ, բիրտ ուժ կիրառող ոստիկանությունն այստեղ ուռճացնենք, եւ ես իմ իշխանությունը, իմ աթոռը պահեմ»։

Իսկ ոստիկանական զորքերը, տեսնելով, թե ինչպես իրենց ծառայակից ընկերները պատերազմի ժամանակ գնացին Շուշին պաշտպանելու ու դեռ գործողության մեջ չմտած՝ զոհ դարձան, նորից կգնա՞ն հայրենիքը պաշտպանելու, երբ գիտեն՝ իրենց հետ էլ կարող են այդպես անփույթ վարվել։
«Գիտե՞ք, ոչ միայն ոստիկանության, այլ նաեւ մնացած բոլոր ուժային կառույցների բավականին մեծ քանակությամբ ներկայացուցիչներ, լինելով սահմանին պատերազմի ժամանակ, խուսափել են իրենց մարտական խնդիրները կատարելուց։ Եվ այդ ժամանակ դեռեւս իմ մարտական շատ-շատ ընկերներ, վիրավորված ընկերներ ասում էին՝ տեսեք, թե սրանք հետո ինչ են անելու մեր գլխին Երեւանի կենտրոնում»,- ի պատասխան՝ ասաց Սեյրան Օհանյանը։