Խոստացեք, որ մեր տղաներին գիտակցված սպանության ուղարկածները պատասխան կտան. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է 44–օրյա պատերազմում, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին զոհված զինծառայողների անունից պահանջեց, որ իշխանափոխությունից հետո արդարադատություն իրականացվի եւ իրենց տղաներին մահվան բերան տարածները պատժվեն։
«Երբ որ մեր երկրի թիվ մեկ աթոռն ազատվի այն չարիքից, որով պատված է, խոստացեք, որ ով էլ լինի վարչապետ, մենք հիշեցնելու ենք, որ մեր տղերքը պահանջում են վրեժ, արդարադատություն։ Որ նրանք, ովքեր մեր տղաներին ուղարկեց գիտակցված սպանության, անպայման պատասխան տան, որ այլեւս մեր սուրբ երկրում չհայտնվի մեկը, որ հայտարարի, թե ես կարող էր փրկել բոլորի կյանքերը, բայց որոշեցի, որ գնան զոհվեն։ Խոստացեք, որ էդ արդարադատությունը լինելու է, թե չէ այստեղ մեր կանգնելը գրոշի արժեք չունի»,– ընդգծեց Գեղամ Նազարյանը։
44–օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը դիմեց նաեւ ոստիկաններին եւ հորդորեց, որ նրանք Նիկոլ Փաշինյանի վախից դրդված հրամանը չկատարեն։
«Ուժ չփորձեք կիրառել, դուք ուսադիրներ ունեք եւ պարտավոր եք հրաման կատարել, բայց առաջինը կատարեք երկնքում գտնվող մեր հերոս տղաների հրամանը»,– հավելեց Գեղամ Նազարյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է