Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են Մատենադարան Հառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին ՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվի Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից Կադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում Մեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհ Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը Էսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն է

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են ՄատենադարանՀառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտինՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվիԵս ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններիցԿադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումՄեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհՓողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ էԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԷսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն էԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում
Հայաստան

Փաշինյանի մերձավորներն իրենց ընկերությունները չեն հայտարարագրել. Լուսանկար

 

«Հետք»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության գալուց ի վեր պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, բայց հենց իր՝ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պաշտոնյա աներորդին ու նախկին պատգամավոր ընկերը։

Վարչապետի զոքանչը չի հայտարարագրել իր բաժնեմասերը

Ընդունված է համարել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Փաշինյանի ընտանիքին: Թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1999-ի դեկտեմբերին, իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ պատկանում է 3 փայատիրոջ՝ Կիմա Մկրտչյանին, որը վարչապետի զոքանչն է (70 %), «Հայկական ժամանակ»-ի լրագրող, «Իմ քայլը» դաշինքի նախկին (2019-2021 թթ.) պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանին (20 %) եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին (10 %):

Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Հայկ Գեւորգյանը փայատեր է 2002-ից, իսկ Պետրոս Մակեյանը ՍՊԸ-ի առաջին հիմնադիրներից է եւ այստեղ է 1999-ից:

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների ընտանիքի չափահաս անդամները պաշտոնյայից առանձին ներկայացնում են հայտարարագրեր: Օրենքի սահմանմամբ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:

Փաշինյանի զոքանչ Կ. Մկրտչյանը հայտարարագրեր սկսել է ներկայացնել 2018-ից՝ այն բանից հետո, երբ այդ տարվա ամռանը ԱԺ պատգամավոր է դարձել որդին՝ Հրաչյա Հակոբյանը: Այսինքն՝ օրենքի իմաստով որպես համատեղ բնակվող չափահաս անձ Մկրտչյանը համարվում է Հրաչյա Հակոբյանի ընտանիքի անդամ: Մոր եւ եղբոր հետ հաշվառված է նաեւ Աննա Հակոբյանը, սակայն նա իր ու վարչապետի ընտանիքով ապրում է առանձին եւ հայտարարագրեր է ներկայացնում որպես Փաշինյանի ընտանիքի անդամ:

Այսպիսով՝ 2018-ից վարչապետի զոքանչն ու պատգամավոր Հակոբյանի մայրը հայտարարատու անձ է: Պաշտոնյաների ընտանիքի անդամները հայտարարագիր ներկայացնում են տարվա կտրվածքով: Եթե մինչեւ 2019 թ. նրանք հայտարարագրում էին միայն տվյալ տարվա ընթացքում ձեռք բերած ու օտարած գույքը, արժեթղթերն ու ներդրումները, ապա 2019-ից ընտանիքի անդամները պարտավոր են հայտարարագրել այն ամենն, ինչ ունեն այդ պահին՝ անկախ նրանից՝ հաշվետու տարու՞մ են ձեռք բերել, թե ոչ:

Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ:

Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Ընկերության անունը Փաշինյանի եւ նրա կնոջ անուններից է կազմված՝ ՆԻԿոլ+ԱՆնա: Սկզբնապես մասնակիցները եղել են Աննա Հակոբյանն (80 %) ու լրագրող Հայկ Գեւորգյանը (20 %): Ընկերությունը գրանցված է Գեւորգյանի հաշվառման հասցեում, տնօրենն էլ ստեղծումից մինչեւ հիմա նա է:

2014-ին Ա. Հակոբյանն իր փայը հանձնել է մորը՝ Կիմա Մկրտչյանին: Վերջինս, ինչպես «Դարեսկիզբում» ունեցած 70 %-ի պարագայում էր, այստեղ էլ պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել:

ՀՀ մտավոր սեփականության գործակալության (ներկայում՝ գրասենյակ) տեղեկագրից իմանում ենք, որ 2009-ի հուլիսին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իր անունով գրանցված ապրանքային նշանի հանդեպ բոլոր իրավունքները զիջել է «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ին (խոսքը, թերեւս, «Հայկական ժամանակի» ապրանքային նշանի մասին է): Նշված տեղեկագրի մեկ այլ համարից տեղեկանում ենք, որ 2010-ի մայիսին «Նիկան հրատարակչությունը» նույն ապրանքային նշանի օգտագործման լիցենզիա է տվել «Դարեսկիզբ» ընկերությանը 5 տարի ժամկետով:

Թե՛ իրավաբանական անձանց պետռեգիստրի, թե՛ ՊԵԿ-ի տվյալներով՝ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ն «Դարեսկիզբի» նման գործող ընկերություն է, լուծարված չէ, ասել է թե՝ Կ. Մկրտչյանը պարտավոր էր հայտարարագրել իր բաժնեմասը:

2017 թ. հուլիսից հետո, Քրեական օրենսգրքի համաձայն, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 200.000-300.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա:

Փաշինյանի աներորդին կրկնել է մոր սխալը

Հրաչյա Հակոբյանը մոր՝ Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Շահերի հայտարարագիրն այն հատվածն է, որտեղ պաշտոնյաները ներկայացնում են ոչ միայն իրենց, այլեւ ընտանիքի անդամներին վերաբերող մի քանի տվյալներ, այդ թվում՝ մասնակցությունն առեւտրային կազմակերպություններում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում:

ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ: Այս պարագայում պաշտոնյան պարտավոր էր հայտարարագրել ընկերությունը, ինչն արել է: Բայց Հակոբյանը «Բ26»-ում ունեցած 100 % բաժնեմասը ներկայացրել է միայն «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, իսկ «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին (ինչպես մոր ունեցած բաժնեմասերի) որեւէ նշում չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ. Հակոբյանը 2019 թ. շահերի հայտարարագրում նշել է իր կուսակցական պատկանելությունը, իսկ 2020-ի նույն բաժնում այդ մասին որեւէ նշում չկա, չնայած նա էլի ՔՊ-ական է:

Նախկին պատգամավորը չի հայտարարագրել բաժնեմասերից մեկը

Ինչպես նշեցինք, 2019-2021 թթ. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանի անունն առկա է «Դարեսկիզբ» (20 %) եւ «Նիկան հրատարակչություն» (10 %) ՍՊԸ-ներում: 2019 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը նշել է, որ մասնակցություն ունի 2 ընկերությունում (դրանց անունները հանրայնացված չեն), սակայն բաժնեմասերի արժեքը հավանաբար վրիպակի հետեւանքով սխալ է ներկայացրել՝ 20 եւ 100 դրամ (իրականում պետք է լինի 10.000 դրամ («Դարեսկիզբի» 20 %-ի արժեքը) եւ 1000 դրամ՝ «Նիկան հրատարակչության» 10 %-ի արժեքը):

Բայց ահա 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերի եւ 2021 թ. պաշտոնը դադարեցնելու առիթով ներկայացրած հայտարարագրի «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում Գեւորգյանը որեւէ նշում չի կատարել, չնայած շարունակում էր փայատեր մնալ նշված երկու ՍՊԸ-ներում: Այդուհանդերձ, այս նույն հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» հատվածում նախկին պատգամավորը նշել է, որ 20 % բաժնեմաս ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, իսկ «Նիկան հրատարակչության» 10 %-ի մասին որեւէ խոսք չկա:

Հատկանշական է, որ պատգամավորական մանդատը ստանձնելիս՝ 2019-ի հունվարին, Հ. Գեւորգյանը դուրս է եկել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնից, որը զբաղեցրել է 2013-2019 թթ.: Դա նորմալ է, քանի որ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից»:

Բայց վերեւում նշեցինք, որ Գեւորգյանը գրանցման պահից՝ 2009-ի մայիսից, տնօրեն է նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, այնինչ պատգամավոր դառնալիս նա չի թողել այդ պաշտոնը, ինչը Սահմանադրության խախտում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում