Հույս ունեմ՝ այդ անձնավորությունը կդառնա օրինակ՝ ինչպիսին չպիտի լինի տղամարդը
Մարդուն բռնացնում են ստի և հաճախորդացման վրա, կոնկրետ փաստերով, տեսագրություններով, ու ինքը ի՞նչ պատասխանի: Ասումա բա հոկտեմբերի 27, մարտի 1, Պապլավոկ, Քոչարյանի տղաները, թոռները… Հասկանո՞ւմ եք, մարդն ի՞նչ կարգի ոչնչացած պիտի լինի, որ իր կլասիկ քաղաքական պոռնկության փաստը փորձի շեղել հայտնի ու վաղուց արդեն ծեծված, հերքված մեղադրանքներով:
Միակ հարցը, որը չի պարզաբանվել թերևս թոռների հարցն է, և կարծում եմ, որ այստեղ կա պարզաբանման կարիք:
Իմ ծնողների 6 թոռներից, միայն 2-ի ծնունդն է եղել դրսում, և միայն մեկինը ԱՄՆ-ում, հետևաբար 6ից միայն մեկն է, ով ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև այլ քաղաքացիություն:
Իմ երեխաների դրսում ծնվելը բացառապես իմ և կնոջս որոշումն է, որն ունի մեր անձնական պատճառները և նպատակը բացարձակապես այլ քաղաքացիություն ունենալը չէ: 2014ին, երբ տղաս ծնվեց, ես առաջինը դիմել եմ ՀՀ հյուպատոսություն անձնագիր ստանալու նպատակով և ստացել՝ դեռևս լինելով այնտեղ: Ինձ համար սկզբունքային էր, որ երեխաս Հայաստան մուտք գործի ՀՀ անձնագրով, որպես ՀՀ քաղաքացի, որ որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ դրսում ծնվելու նպատակը հետագայում բանակից խուսափելը կարող էր լինել: Հայրենասիրությունը ծննդավայրով չի չափվում, այլ մարդու շատ-շատ այլ քայլերով:
Հույս ունենանք, որ հատուկ հանձնարարություններ կատարող այդ անձնավորությունը կդառնա մի ուրույն օրինակ, թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական գործիչը և տղամարդն ընդհանրապես:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է