Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վենեսուելայում յոթօրյա համազգային սուգ է՝ երկրաշարժի զոհերի հիշատակին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին թույլ չեն տվել հայրենիք վերադառնալ Համբարձում Մաթևոսյանը Կորեայում հանդիպումներ է ունեցել ծովային կենսաբազմազանության ոլորտում գործող կառույցների ղեկավարների հետ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն Հարավային Կովկասում տասնամյակների ընթացքում ամենակարևոր զարգացումը խաղաղությունն է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են Մատենադարան Հառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին ՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվի

Վենեսուելայում յոթօրյա համազգային սուգ է՝ երկրաշարժի զոհերի հիշատակինՎենեսուելայի ընդդիմության առաջնորդին թույլ չեն տվել հայրենիք վերադառնալՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում հանդիպումներ է ունեցել ծովային կենսաբազմազանության ոլորտում գործող կառույցների ղեկավարների հետՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կանՄիացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարենՀարավային Կովկասում տասնամյակների ընթացքում ամենակարևոր զարգացումը խաղաղությունն է. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԴոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցություններըՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՊարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԱրման Խաչատրյանը ՖՄԿ-ում անդրադարձել է Հայաստանի ընտրություններին, խաղաղության գործընթացին և COP17-ինԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ օրենսդրական նախաձեռնություններ է քննարկելՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 02․07․2026Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվումԿադրային նոր նշանակումներ ՊՆ-ումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են ՄատենադարանՀառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտինՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվիԵս ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններիցԿադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումՄեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհՓողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ էԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԷսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն էԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններին

«Գեոպրոմայնինգ Գոլդ»-ն անուղղակի հաստատում է կառավարության հետ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված լինելը.

Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Սոթքի հանքավայրի ճնշող մեծ մասը կորցրած «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, հիմնական բաժնետեր Տրոցենկոյի՝ ՀՀ կառավարության հետ քաղաքական կոռուպցիոն գործարքից հետո, «մոռացել է» կրած վնասների մասին, գրում է «Փաստինֆո»-ն։

«2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում Սոթքի հանքի մի մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Մասնավորապես՝ բրիտանական Անգլո Աժիան Մայնինգ ընկերությունը հայտարարել էր՝ հանքավայրի ավելի քան 75%-ը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո և Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը Սոթքում չի իրականացնում որևէ աշխատանք։

Փորձագիտական շրջանակների կողմից գնահատականներ էին հնչում, որ «Գեոպրոմայնինգն» ունի իրավական բոլոր հիմքերը միջազգային արբիտրաժային դատարան դիմելու համար, քանի որ ՀՀ կառավարության գործողությունների հետևանքով կրել է զգալի նյութական վնաս։

«Ջի Փարթներս» իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չէր բացառում այն հեռանկարը, երբ ներդրողներն իրենց վնասի դիմաց միջազգային դատական ատյաններում ահռելի փոխհատուցման պահանջներ կներկայացնեն Հայաստանի դեմ` կնքված միջազգային համաձայնագրերի շրջանակում։ Ընդ որում` հնարավոր պահանջվելիք փոխհատուցման գումարը, ըստ նրա, կարող է կազմել 3 մլրդ դոլարից մինչև 5 մլրդ դոլար, ինչը վճարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին։

Ու հանկարծ տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում. խիստ կասկածելի հանգամանքներում Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, առանց մյուս բաժնետերերի գիտության ու համաձայնության, վաճառվում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության բաժնետեր Ռոման Տրոցենկոյին, նույն ինքը՝ Ռուսաստանում, ըստ ռուսական մամուլի, պետական մարմինների միջամտությամբ, բիզնեսներ խլելու գործում վարպետացած ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյին, ինչի հետո կարծես լռության մատնվեց Սոթքում կրած վնասների հանգամանքը։

«Փաստինֆո»-ն դեռևս մարտի 16-ին գրավոր հարցում է ուղարկել «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ նախագահ Ռոման Խուդոլիին՝ կապված կապիտուլյացիոն ակտի հետևանքով ընկերության իրավունքների խախտման, կրած վնասների, Սոթքի հանքի շահագործման հարցերի առնչությամբ, սակայն ընկերությունը կասկածելի գործարքների արդյունքում այլևս չունի որևէ ասելիք։

Ընկերությանը, մասնավորապես, խնդրել էինք հայտնել, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ ամրագրված դրույթների իրականացման արդյունքում GeoProMining ընկերության շահերն ու իրավունքները արդյոք խախտվել են, որքան է կազմել ընկերության կրած վնասը։ Խնդրել էինք առանձին նշել փաստացի կրած նյութական վնասի չափը և թե որքան եկամուտից է զրկվել նշված եռակողմ հայտարարության արդյունքում հանքի տարածքի մի մասը ադրբեջանական հսկողությանը հանձնելու հետևանքով, ինչ քայլեր են ձեռնարկել ընկերության խախտված իրավունքները պաշտպանելու, կրած կորուստների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Փորձել էինք պաշտոնապես պարզել, թե որն է պատճառը, որ փոխհատուցման հարցով հայց չեն ներկայացրել միջազգային համապատասխան ֆինանսական կառույցներին, արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության, առավել ևս, երբ փորձագետների գնահատմամբ, ընկերությունն ուներ հայցը շահելու գրեթե երաշխավորված հնարավորություններ: Հետաքրքրվել էինք նաև, թե որևէ ձևաչափով ՀՀ իշխանությունների հետ գրավոր կամ բանավոր, պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես քննարկվել է արդյոք Սոթքի հանքի շահագործման անհնարինության, հասցված վնասների փոխհատուցման, անձնակազմի պահպանման, հանքի շահագործման ընթացքում անվտանգության ապահովման և հարակից այլ հարցեր:

Ընդ որում, տեղեկություններ կան, որ, այնուամենայնիվ, մտադրություն և որոշում ունեցել են ՀՀ կառավարությունից փոխհատուցում պահանջելու հայց ներկայացնել, սակայն 2021 թ. ընթացքում հրաժարվել են այդ մտքից և մենք հետաքրքրվել ենք, թե որն է որոշումը վերանայելու դրդապատճառը, և արդյոք այն կապ ունի ընկերության կողմից ԶՊՄԿ մասնաբաժնի ձեռքբերման գործարքի հետ:

Մեկ այլ հարցով փորձել էինք պարզել, թե մեծ վնասներ կրած ընկերության՝ ՀՀ կառավարության նկատմամբ շռայլությունն ինչով է պայմանավորված։ Ընկերությունը զրկվել է Սոթքի ոսկու հանքի պաշարների 75 տոկոսը շահագործելու հնարավորությունից և ըստ այդմ` համապատասխան ծավալի ակնկալվող եկամուտներից, սակայն Գեոպրոմայնինգ ընկերությունը 2021 թ. Սեպտեմբերին, գործարքին զուգահեռ, հայտնեց, որ աշխատատեղեր չի կրճատելու, իսկ սեպտեմբերի 30-ին կնքված ԶՊՄԿ գործարքով անգամ ՀՀ կառավարությանը փաստացի նվիրաբերեց նոր ձեռքբերած ակտիվի զգալի մասնաբաժինը:

Բացի այդ՝ ընկերությանը հիշեցրել ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որը տարիներ շարունակ հայտարարում էր Սոթքի հանքավայրի շահագործման հետ կապված «Գեոպրոմայնիգին» դատի տալու մասին և Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից էկոլոգիական խնդիրների առաջացման մասին, ընկերության խմբին պատկանող «Արդյունաբերական ընկերության» կողմից ԶՄՊԿ-ի մասնաբաժին ձեռք բերելուց հետո դադարեցրեց նման հայտարարություններով հանդես գալը և փորձել ենք պարզել, թե ինչով են դա պայմանավորում, որևէ աշխատանք կատարվե՞լ է արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորելու ուղղությամբ։

Գեոպրոմայնինգ ընկերությունը ձգձգելով խուսափել է պատասխանել նշված հարցերին՝ դրանով իսկ անուղղակի հաստատելով ՀՀ ներկայիս իշխանությունների հետ ստվերային պայմանավորվածությունների մասին մեր կասկածները, կոռուպցիոն գործարքի գնալու հանգամանքը։

Հիշեցնենք՝ դեռևս 2021 թվականի օգոստոսին դատարանը վարույթ էր ընդունել ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատիրոջ հայցը՝ ԶՊՄԿ ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վաճառքի դեպքում դրանք ձեռքբերելու նախապատվությունը տալ իրեն՝ որպես բաժնետեր։ Իսկ որպես հայցի ապահովման միջոց ներկայացրել նաև բաժնետոմսերի վաճառքի վրա արգելանք դնելու մասին միջնորդություն, ինչը բավարարվել էր։ Ու մինչ դատարանը քննության առարկա կդարձներ բուն հայցը՝ սեպտեմբերի վերջերին մեկ այլ դատարան անհապաղ նիստ է հրավիրել ու վերացրել 75 տոկոս ու բաժնետոմսերի վրա դրված արգելանքը, ինչից հաշված ժամեր անց հայտնի է դարձել, որ դրանք ձեռք է բերել Տրոցենկոն ու անգամ հասցրել մի մասը նվիրել ՀՀ կառավարությանը, իսկ թե ինչի դիմաց պարզ չէ», - գրել է կայքը: