Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը․ Ապրիլի 5, 18.30, «Ազատության» հրապարակ
Սիրելի’ հայրենակիցներ,
Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։
Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։
Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։
Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։
Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։
Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։
Այս ընթացքը պետք է կասեցնել։
Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան։
Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նվաստացումն է եւ ինքնիշխանության կորուստը։
Հարգելի’ հայրենակիցներ,
Ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից հավաքվենք «Ազատության» հրապարակում։
Դիմում ենք բոլորին, կուսակցություններին եւ անհատներին, մտավորականությանը եւ հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը եւ Սփուռքին:
Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։
Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։
Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին։
Ապրիլի 5, 18.30, «Ազատության» հրապարակ։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը