Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Ինչո՞ւ է սրվել իրավիճակը Ղարաբաղում. Արմեն Գևորգյան

Երբ Ռուսաստանը կձևակերպի նոր Ուկրաինայի քաղաքական ձևաչափը, ամենայն հավանականությամբ կսկսի լրջորեն զբաղվել Հարավային Կովկասով, և այստեղ գնալու է բարդ «երկխոսություն»: Այս մասինիր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

«Ինչո՞ւ է սրվել իրավիճակը Ղարաբաղում։ Վերջին իրադարձությունների հիմնականադրբեջանական լեյտմոտիվը՝ հասնել Ղարաբաղից ռուսական զինվորականների հեռացմանը և, ըստ էության, ավարտել Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը։

Ինչո՞ւ հենց հիմա. ըստ ադրբեջանական հաշվարկի՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և պատրաստ չի լինելու այլ ռազմական գործողությունների համար երկրորդ ճակատ բացել։ Կա վարկած, որ պաշտոնական Բաքուն Ուկրաինայում ռազմական գործողություններից երկու շաբաթ անց հանգել է այն եզրակացությանը, որ Ռուսաստանը այնտեղ «խրվել է» երկարաժամկետ, և ինքը կարող է օգտվել այդ վիճակից։

Ընդ որում, Բաքուն նույնիսկ չի պահպանում ընդամենը փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ ՌԴ և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերություններիմասին հռչակագիրը։ Այդ հռչակագիրը Ռուսաստանի համար ինչ-որ իմաստով երաշխիք էր այն բանի, որ Ադրբեջանի չի ստեղծի իր համար նոր գլխացավանք Հարավային Կովկասում, քանի դեռ ՌԴ-ն կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ օպերացիայի վրա։

Բայց իրականությունն այլ ընթացք է ստանում. պայթեցվում է գազամուղը, սկսվում է հայկական բնակավայրերի պարբերական գնդակոծումը, և զուգահեռ՝ ինտենսիվ ընթանում է հայ-թուրքական երկխոսություն։

Ադրբեջանի իշխանությունները բացահայտ պաշտպանում են Ուկրաինային (օրինակ՝ պատրաստակամությունը՝ Ուկրաինա վառելիք մատակարարել), իշխանության ենթակայության տակ գտնվող ողջ մեդիան ձևավորում է հակառուսական հիստերիա և իրավիճակը ներկայացնում է այնպես, կարծես Ռուսաստանը պատերազմը պարտվել է։

Չեմ զարմանա, եթե առաջիկայում իմանանք, որ ադրբեջանական գրոհայինները և ռազմական հրահանգիչներն Ուկրաինայում ամենաակտիվ կերպով կռվել են ռուսների դեմ։

Մյուս կողմից, հենց այս օրերին ակնհայտ է դառնում, որ պաշտոնական Երևանի համարկարող է ընդունելի լինել Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությունները միայն գազատարի պայթեցման 16-րդ օրն են տալիս հումանիտար իրավիճակի քաղաքական գնահատականը, և զուգահեռ տարբեր եղանակներով քաջալերում են հակառուսական տրամադրություններ։ Քննադատում են ռուսական զինված ուժերին, և Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ներկայացնում որպես անգործունյա մեխանիզմ։

Ընդհանուր առմամբ, ռուսական կողմի մոտ կարող է ձևավորվել տեսակետ, թե ընթանում է նրա նպատակային դուրս մղումը Ղարաբաղից։ Ըստ էության, հակամարտության երկու կողմերը իրենց քայլերով և կամ չքայլերով, հարվածի տակ են դնում Ռուսաստանին, իսկ այս համաշխարհային ճգնաժամի սրված ֆոնին Ռուսաստանը դա կարող է ընկալել որպես դավաճանություն։

Հենց նման ընկալումը կարող է դառնալ Հարավային Կովկակսում Ռուսաստանի առաջիկա քաղաքականության համար շրջադարձային կետ։

Ռուսաստանը զորամիավորումներ մտցրեց Ղարաբաղ և ստեղծում է այնտեղ լուրջ ենթակառուցվածքներ՝ ոչ այն բանի համար, որ ենթարկվի եռակողմ հայտարարության տակ ստորագրած իր գործընկերների ոչ խելամիտ վարքագծին։

Կարծում եմ՝ շատերն են հասկանում, որ Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա սկսելու մասին որոշումը հանդիսանում է Ռուսաստանի ժամանակակից վերնախավի և և անձամբ նախագահ Պուտինի համար ամենաճակատագրական, պատմական որոշումը։

Կայացնելով այն՝ նրանք գիտակցել են բոլոր ռիսկերը և պոտենցիալ հետևանքները։ Այդ ամենը գիտակցելով հանդերձ՝ սկսել են և հաստատ կանգ չեն առնելու, քանի դեռ չեն հասել իրենց ձևակերպած նպատակներին։

Ըստ այդմ, երբ Ռուսաստանը կձևակերպի նոր Ուկրաինայի քաղաքական ձևաչափը, ամենայն հավանականությամբ կսկսի լրջորեն զբաղվել Հարավային Կովկասով, և այստեղ գնալու է բարդ «երկխոսություն» ։

Բարդ, որովհետև գործընկերները, պարզվեց, մեղմ ասած, այնքան էլ վստահելի չեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։