ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 24-ին հայտարարություն են տարածել, որով տեղեկացնում են, որ Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին և միասին։
Խորհրդակցությունների հիմնական նպատակը, ըստ հայտարարության, հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին քննարկելն էր, ինչպես նաև բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված ճանապարհներ որոնելը։ Բացի այդ, նույն հայտարարության համաձայն, համանախագահների նպատակն է եղել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածության գալը։
Համանախագահները տարածած հայտարարությամբ հույս են հայտնել, որ նախագահների առաջիկա բարձր մակարդակի հանդիպումը կնպաստի կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանը, ինչպես նաև նրանց մոտ քաղաքական կամքի դրսևորմանը՝ գտնելու փոխզիջումային որոշում հակամարտության առանցքային խնդիրների շուրջ։
Երկու արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատել ՄԽ համանախագահների հետ՝մոտ ապագայում կազմակերպելու բարեհաջող հանդիպում։
Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան հոկտեմբերի սկզբին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար