Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Լարված վիճակ դատարանում. Արմեն Գևորգյանի պաշտպանը լքեց դահլիճը՝ ի նշան բողոքի

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի համար մեղադրանքը հասկանալի չէ։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարեց Արմեն Գևորգյանը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթացող դատական նիստում ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ իր համար մեղադրանքը պարզ չէ։ Նա խնդրեց պարզաբանել, թե իր որ լիազորության օգտագործմամբ է ենթադրաբար Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարել, ինչ գործառույթներ է իրականացրել՝ որպես պաշտոնատար անձ, ինչին ի պատասխան դատարանը նշեց, որ մեղադրական եզրակացությունում չնշված որևէ հանգամանք չի կարող պարզաբանել։

«Ինչ վերաբերում է մեղադրական եզրակացությունում օգտագործված եզրույթներին, հարգելի մեղադրողներ, եթե կարող եք, ապա՝ խնդրեմ, կարող եք պարզաբանել, թե ինչ է նշանակում կազմակերպչական- տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, եթե պարոն Գևորգյանին հասկանալի չէ այդ եզրույթը»,- նշեց Դանիբեկյանը՝ դիմելով դատախազներին, ինչին ի պատասխան Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ դրա մեկնաբանությունը դասագրքերում տրված է, իսկ հնչեցված հարցադրումները ցույց են տալիս, որ խոսքը ոչ թե մեղադրանքը հասկանալի չլինելու, այլ՝ հերքելու մասին։ Բաղդասարյանի խոսքով՝ չեն պատրաստվում մեղադրանքի քննարկում իրականացնել, փոխանակվել փաստարկներով՝ մեղադրանքի հասկանալի լինելու-չլինելու հարցի շրջանակներում, հարցեր են բարձրացվում, որոնք ապացույցների հետազոտության արդյունքում կձևավորեն մոտեցումներ։

Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ արձանագրեց՝ չեն ասում արել են, թե չեն արել, հարցն այն է՝ Արմեն Գևորգյանը՝ որպես նախագահի աշխատակազմի ղեկավար՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի կանոնադրությամբ նախատեսված որ լիազորությունների օգտագործմամբ պետք է կատարեր այդ գործողությունները, պետք է պարզաբանել, որ կարողանան պաշտպանվել։ Պաշտպան Հայկ Ալումյանն էլ ավելացրեց՝ դեռ մեղադրանքը չեն վիճարկում, եթե սկսեն մեղադրանքը վիճարկել, շատ ավելի դառը օրեր կսպասեն դատախազների համար։

Մինչ Արմեն Գևորգյանը կհասցներ ներկայացնել իր հարցադրումները՝ մեղադրանքի պարզաբանման վերաբերյալ, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց՝ Գևորգյանը մեղավոր ճանաչում է, թե՝ ոչ, իսկ Գևորգյանի կողմից՝ հարցադրումները շարունակելուց հետո, Դանիբեկյանը շտապեց հայտարարել, որ Գևորգյանը հրաժարվում է դիրքորոշում հայտնել, միևնույն ժամանակ նշեց, որ վերջինս կարող է ցանկացած պահի դիրքորոշում հայտնել, իսկ մեղադրանքը՝ պատշաճ պարզաբանված է։

Դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգի հստակեցմանը, սակայն պաշտպան Լուսինե Սահակյանը առարկեց՝ նշելով, որ Արմեն Գևորգյանին պարզաբանում չի տրվել, չի պարզել դիրքորոշումը՝ մեղադրանքի վերաբերյալ և դատարանն իրավունք չունի անցնել այդ փուլին։ Փաստաբան Լուսինե Սահակյանը՝ ի նշան բողոքի լքեց դատական նիստերի դահլիճը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։