Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

«Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում էր

«Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում էր
Մարտի 16-ից 17-ը Արցախի Հանրապետությունում էր ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատվիրակությունը: Ստեփանակերտում պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Ելենա Կիրակոսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության հետ: Հանդիպմանը ներկա էին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանցի գործընկերների այցն Արցախ, ընդգծել է համազգային օրակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը, որի կարևոր կետերից է Արցախի հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգիչ է որակել Հայաստանի քաղաքական դաշտի ուղերձները և նշել, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստերը չեն կայանում: «Հայաստան» խմբակցության պատգամավորները գործընկերներին հրավիրել են Արցախի հարցով ՀՀ խորհրդարանում առաջիկայում կազմակերպվելիք լսումներին: Արցախի խորհրդարանի պատգամավորները ողջունել են և կարևորել Արցախի հարցով լսումներ կազմակերպելու և Արցախի պագամավորներին հրավիրելու նախաձեռնությունը:

Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի «ՀՅ Դաշնակցություն», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունների հետ, սակայն «Միասնական հայրենիք» խմբակցությունը մերժել է հրավերը և չի մասնակցել :

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ցավով նշել է, որ 34 տարի շարունակ Հայաստանն ու Արցախը կապող թելերն այսօր նորից անջատում են իրարից: Ըստ նրա՝ չկա առանձին Արցախի հարց, այլ կա հայ ժողովրդի հարց՝ Հայ դատ, որի մի բաղադրիչն էլ Արցախի խնդիրն է:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ 2019թ. Արցախի խորհրդրարանում ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումն իրականում անհանգստության առաջին դրսևորումն էր, երբ արդեն իսկ խնդիրներ էին նկատվում Արցախի սուբյեկտայնության և Հայաստան-Արցախ հարաբերությունների մեջ:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանն իր հերթին շեշտել է, որ պատրաստակամ են յուրաքանչյուր հարցի շուրջ համագործակցության, որն ուղղված է լինելու հայ ազգի առջև դրված խնդիրների լուծմանը: «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ողջունելով գործընկերների այցն Արցախի Հանրապետություն, ընդգծել է, որ այսօր կարիք կա երկխոսելու` ստեղծված իրավիճակից դուրս գալու, համատեղ լուծումներ գտնելու: Հայաստանի և Արցախի պատգամավորները հույս են հայտնել, որ փոխադարձ այցելությունները շարունակական բնույթ կկրեն, և վերջիվերջո ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ում Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ կգումարվի: Խորհրդարանական հանդիպումներից զատ, «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտի բնակիչների հետ, քննարկել բնակիչներին հուզող հարցեր:

Այնուհետև Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը և Ելենա Կիրակոսյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են ԱՀ Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ և Խնապատ համայնքներ: Ճանապարհին պատգամավորներին միացել է ԱՀ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ասրյանը: Պատգամավորները Խրամորթ և Խնապատ համայնքների ղեկավարների հետ խոսել են առկա խնդիրների մասին, շփվել գյուղացիների հետ, իրենց զորակցությունը հայտնել թշնամու դիտարկման ներքո ապրող մարդկանց: