Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Մարդիկ չգիտեն՝ հաջորդ զիջումը երբ կլինի, ոչ ոք շփման մեջ չէ նրանց հետ․ Աննա Գրիգորյանը՝ Ներքին Հանդում իրավիճակի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանն այսօր այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ, որտեղ օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը մոտ 1 կմ առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։

NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց, որ ադրբեջանական զինված ծառայողների՝ Հայաստանի տարածք մտնելն առաջինը նկատել է Ներքին Հանդի բնակիչներից մեկը, որը գնացել էր անասունների հետեւից եւ տեսել, որ ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այդ տարածքում։

«Ստացվում է, որ ադրբեջանցիները եկել եւ վրաններ են տեղադրել Հայաստանի սուվերեն տարածքում։ Խնդիրը միայն այն չէ, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածք են մտել, այլեւ այն, որ գյուղի գերեզմանոցը, ջրի աղբյուրը դիտարկվում է այդ տարածքից, ինչը նշանակում է, որ այդ տարածք գնալը վտանգավոր է բնակիչների համար։ Գյուղացիներն իրենց տեսածը պատմել են համայնքի ղեկավարին, փորձել են հասկանալ՝ ինչ կարող են անել։ Իշխանությունների կողմից չի խրախուսվում, երբ մարդիկ բարձրաձայնում են խնդիրների մասին, բայց գյուղացիներն էլ ասում են՝ ումի՞ց պետք է վախենանք, թուրքն արդեն հասնում է մեր տուն, ինչո՞ւ չպետք է բարձրաձայնենք մեր տեսածի մասին։ Մարդիկ չգիտեն՝ հաջորդ զիջումը երբ է լինելու։ Բնակիչներն ասում են՝ էսպես ո՞նց կլինի, ամեն օր արթնանում ենք, մեկ էլ տեսնում ենք ադրբեջանցիները առաջ են եկել, մինչեւ որտե՞ղ պետք է առաջ գան, կարո՞ղ է գյուղն էլ են ուզում հանձնել։ Մարդկանց հուզում է այն, որ իրենց հետ որեւէ մեկը շփման մեջ չի մտնում, չգիտեն՝ հաջորդ վայրկյանին ինչ է կատարվելու»,– ասաց Աննա Գրիգորյանը։

Ներքին Հանդի տարածքում ադրբեջանական զինծառայողների առաջխաղացման մասին NEWS.am-ի հետ զրույցում երեկ՝ մարտի 15–ին, բարձրաձայնել էր համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ Ժամեր անց Պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունը, ընդգծելով.

«Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»։

Ներքին Հանդում իր տեսածից եւ գյուղացիների հետ զրույցից հետո, «Հայաստան» խմբակցության անդամը ՊՆ–ին կեղծ տեղեկություն տրամադրելու եւ հանրությանը մոլորեցնելու մեջ է մեղադրում։

«Պաշտպանության նախարարության մեկնաբանությունը կեղծ է։ 2020թ. դեկտեմբերի 17–ից հետո, երբ հերթական հուշագրով զիջվեցին Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքները եւ ճանապարհները, անցել է 2021թ. գարունը, ամառը, աշունը, այսինքն՝ եղանակային լավ պայմաններում որեւէ հենակետ չի դրվել եւ հիմա՞ են որոշել այնտեղ հենակետ տեղադրել։

Ադրբեջանցիները քայլելով եկել ու ապօրինաբար տեղադրել են 6 վրան, երբեւէ այդ տարածքում չի եղել նման հենակետ, իսկ այն, որ դա մեր հողն է՝ քարտեզներով անգամ կարելի է ապացուցել, գյուղացիները պատմում են, որ դրանք իրենց պապենական հողերն են եղել, ժամանակին այնտեղ արոտավայրեր են ունեցել։ Հարցականի տակ դնել, որ դա հայկական հող է, աբսուրդ է։

Թե ինչ համապատասխան քայլեր է անում Պաշտպանության նախարարությունը սրա առնչությամբ, այս պահին տեսանելի չէ, միայն հերքում են ադրբեջանցիների առաջխաղացումը, ինչով թմրեցնում են հասարակությանը»,– նշեց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը հայտնեց նաեւ, որ դեպի Մեղրի տանող այլընտրանքային ճանապարհին, որն անցնում է Ներքին Հանդ–Ծավ ճանապարհի խաչմերուկով, ռուս սահմանապահները անցակետ են կառուցում։

«Թե ինչու են հենց մեր երկրի տարածքում կառուցում այդ անցակետը, երբ դեռ գյուղը առջեւում է, դժվար է հասկանալ։ Գուցե հասկանալի լիներ, եթե այն կառուցեին Ադրբեջանի հետ սահմանին։ Ասում են, որ անցակետը նոր չի կառուցվում, համենայնդեպս, ես սա չեմ կապի ադրբեջանցիների առաջխաղացման հետ, հավանաբար, սրանք տարբեր գործընթացներ են»,– ասաց Աննա Գրիգորյանը։