Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Անվտանգությունը՝ հայկական օրակարգի առանցք. Արթուր Վանեցյան

Մեր աչքի առաջ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի փլուզումը։ Սա չափազանցություն չէ՝ հաշվի առնելով  հակամարտության և համաշխարհային բարիկադավորման մասշտաբները։

Ռազմական գործողությունները Եվրոպայի տարածքում ուղեկցվում են մարդկության նորագույն պատմության  մեջ աննախադեպ տնտեսական պատերազմով։ Չկա որևէ հաշվարկ, թե ինչի կարող է հանգեցնել տնտեսական այս համաշխարհային պատերազմը։ Փլուզվող տնտեսական կապեր, տասնամյակների ընթացքում ձևավորված լոգիստիկ համակարգերի փլուզում, դիմացինին վատություն անելու  մոտիվացիայով վատ հաշվարկված քայլեր, որոնք ունեն զգալի պոտենցիալ՝ համաշխարհային աղետ բերելու։

 Ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց պարզվում է , որ սա 21-րդ դարում բավարար պայման չէ՝ պատերազմ չունենալու համար։ Լինում է իրականություն, երբ նույնիսկ այդ պայմաններում ծագում է պատերազմ՝ իր ողջ հետևանքներով։ 

Ամբողջական հասարակություններ, ամբողջական ժողովուրդներ են այսօր բարիկադավորվել, ու սա դեռ սկիզբն է։ Չարությունը միմյանց հանդեպ, բոլորը՝ բոլորի հանդեպ ստանում է մեգամասշտաբներ։

2020 թվականից մեր սխալների, ու նաև օբյեկտիվ իրողությունների պատճառով խոշոր ցնցումների ենթարկվեց մեր տարածաշրջանը։ Նոր իրականություն, նոր դերակատարներ, նոր դերաբաժանումներ։ Մի կողմից հիմնարար փոփոխությունների է ենթարկվում աշխարհը, մյուս կողմից՝ ինտենսիվ ընթանում  է Հարավային Կովկասի նոր ճարտարապետության ձևավորումը։
Համաշխարհային և տարածաշրջանային փոփոխություններին Հայաստանը պետք է ներկայացնի իր հայտը։ Մեր փոխարեն ոչ ոք չի անելու։ Ուժերի գերլարումով, հայակական աշխարհի ռեսուրսներով մենք պարտավոր ենք ձևակերպել մեր հայտը և ատամներով պաշտպանել այն։
Մենք պարտավոր ենք լինել սառնասիրտ, գրագետ ու նախաձեռնող։ 

Համաշխարհային տուրբուլենտության այս պայմաններում հայկական օրակարգը պետք է կազմված լինի ընթացիկ՝ հակաճգնաժամային քայլերից և հեռանկարային ազգային տեսլականից։ 
Իսկ այս ամենի առանցքը անվտանգությունն է. Ռազմական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլն։ Անվտանգություն՝ ամենալայն ու ամենասուր հասկացությամբ։
Չափազանց սուր են այսօրվա հրատապ ռիսկերը. Սկսած ռազմական բախումների հնարավորություններից մինչև պարենային սուր խնդիրներ, ֆինանսական համակարգի կայունություն։

Խոշոր պետությունները իրենց սեփական պարենային անվտանգությամբ  պայմանավորված արգելում են արտահանումը։ Հայաստանը կարող է կանգնել բարդագույն խնդիրների առաջ։ Լոգիստիկ կապերի քանդումը էլ ավելի է բարդացնում վիճակը։

Հայաստանի գործող կառավարությունը,  մեծ հաշվով, ճգնաժամային կառավարություն է , ինչը ենթադրում էր անելիքի և քայլերի էական վերանայում և նոր առաքելության գիտակցում։ Դատելով ամեն ինչից՝ կառավարությունը չի գիտակցում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ծավալը  և չի պատկերացնում Հայաստանի համար ռիսկերի սրությունը։

Բայց նույնիսկ այս իրավիճակը մեզ չպետք է շեղի հետպատերազմյան նոր հայկական տեսլականի և հեռանկարային ազգային նոր ուղենիշների ձևավորման խնդրից։ Առանց դրա պետություններն ու ազգերը չեն վերականգնվում։ Դրանք կարող են «ներառել կարմիր գծեր», դեմոգրաֆիկ նպատակներ, հայապահպանության խնդիրներ, արժեհամակարգային ուղենիշներ, գիտամշակութային վերածննունդ և այլն։ Ու այս ամենի հիմքում անվտանգությունն է, որպես հայկական օրակարգի առանցք։ Մենք այս հարցում պարտավոր ենք գտնել ճշգրիտ լուծումները. Սա այն հարցն է, որտեղ սխալվելու իրավունքը բացառվում է։ 

Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար