Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողով ստեղծել

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողով ստեղծել։

Ընդդիմադիր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին եւ կից ներկայացված օրենքների նածագծերի փաթեթ։

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների պահանջով փետրվարի 10-ին ստեղծվել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի աշխատանքներին, սակայն, ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում, համարելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է եւ որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովն ըստ «Հայաստան» խմբակցության առաջարկի՝ պետք է լինի ինքնավար մարմին, որն ուսումնասիրելու է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առնչվող դեպքերն ու իրադարձությունները:

«Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովը բարձրացված խնդիրների առումով շատ ավելի համապարփակ է, քան իշխանության պահանջով ստեղծվածը։ Նոր քննիչ հանձնաժողովի կարգավիճակը, կազմը արմատապես տարբերվում է արդեն ստեղծված հանձնաժողովից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն անկախ լինի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից։

Հանձնաժողովը կազմված է 9 անդամից, որոնց պաշտոնները ինքնավար պաշտոններ են: Հանձնաժողովի 4 անդամ առաջադրելու իրավունք ունի իշխանությունը, 4-ը՝ ընդդիմությունը, 1-ն էլ՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը:

Նախագծերի փաթեթը սահմանում է, որ հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

«Հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Այսինքն՝ հանձնաժողովի անդամները չեն կարող պատգամավորներ լինել, նրանք լինելու են բարձր պատրաստվածությամբ մասնագետներ, որոնք պետք է անկախ լինեն իշխանությունից, ինչպես նաեւ ընդդիմությունից։ Կաշկանդվածությունը բացառող մեխանիզմներ ենք առաջարկել, որը հանրության համար լեգիտիմ եզրակացություն կարող է տալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Նախագծերի փաթեթում չի նշվում, թե քննիչ հանձնաժողովը որքան ժամանակով է ստեղծվում։ Ըստ Գեղամ Մանուկյանի՝ 6 ամիսը մեկ հանձնաժողովը պետք է միջանկյալ եզրակացություն ներկայացնի Ազգային ժողովին, իսկ հանձնաժողովի նախագահ եւ նախագահի տեղակալին ընտրելու են հանձնաժողովի կազմից՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով, բայց ոչ ավելի, քանի 2 տարի ժամկետով։

Ի դեպ, Ազգային ժողովի իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունները հանձնաժողովի առնվազն մեկական անդամի թեկնածությունն առաջադրվում է.

1) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկվող թեկնածուներից,

2)այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք մասնակցել են Հայաստանի Հանրապետության վերջին համապետական ընտրություններին,

3)Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցության հիման վրա, որոնց կանոնադրական նպատակներից է պետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ զոհված, վնասվածքներ ստացած, գերեվարված եւ/կամ ռազմական գործողությունների հետեւանքով այլ կերպ տուժած անձանց հիմնախնդիրներով զբաղվելը, եւ որոնք առնվազը վերջին մեկ տարին իրականացնում են նման գործունեություն:

Հանձնաժողովի անդամների թեկնածության առաջադրման առումով կան սահմանափակումներ։ Օրինակ, հանձնաժողովի անդամ չի կարող առաջադրվել այն անձը, որը պատերազմի ընթացքում չի զբաղեցրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված զինվորական ծառայության բարձրագույն սպայական կազմի կամ ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչումով հիմնական պաշտոն, «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դիվանագիտական պաշտոն, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն պաշտոն:

Աղբյուր՝ News.am