Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական անօդաչուների և հրթիռների հարվածները Կիևում զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի» սաները հյուրընկալվել են Կենդանիների խնամքի կենտրոնում Կառավարությունում հյուրընկալեցի Ուրսուլա ֆոն դեր Լայենին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026 ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր Փրկարարները հայտնաբերել են Սևանա լճի հարակից անտառում մոլորված քաղաքացուն Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան Իրանի դեմ քայլերը կախված կլինեն Թեհրանի վարքագծից․ Վենս ԱՄՆ- Իրան հանդիպումը` Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո Վենեսուելայում յոթօրյա համազգային սուգ է՝ երկրաշարժի զոհերի հիշատակին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին թույլ չեն տվել հայրենիք վերադառնալ

Ռուսական անօդաչուների և հրթիռների հարվածները Կիևում զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի» սաները հյուրընկալվել են Կենդանիների խնամքի կենտրոնումԿառավարությունում հյուրընկալեցի Ուրսուլա ֆոն դեր Լայենին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանըՀորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրերՓրկարարները հայտնաբերել են Սևանա լճի հարակից անտառում մոլորված քաղաքացունՈւրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է ՀայաստանԻրանի դեմ քայլերը կախված կլինեն Թեհրանի վարքագծից․ ՎենսԱՄՆ- Իրան հանդիպումը` Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետոՎենեսուելայում յոթօրյա համազգային սուգ է՝ երկրաշարժի զոհերի հիշատակինՎենեսուելայի ընդդիմության առաջնորդին թույլ չեն տվել հայրենիք վերադառնալՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում հանդիպումներ է ունեցել ծովային կենսաբազմազանության ոլորտում գործող կառույցների ղեկավարների հետՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կանՄիացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարենՀարավային Կովկասում տասնամյակների ընթացքում ամենակարևոր զարգացումը խաղաղությունն է. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԴոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցություններըՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՊարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԴեսպան Խաչատրյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդում ներկայացրել է COP17-ի և Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստական ընթացքըԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ օրենսդրական նախաձեռնություններ է քննարկելՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 02․07․2026Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվումԿադրային նոր նշանակումներ ՊՆ-ումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են ՄատենադարանՀառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտինՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվիԵս ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններիցԿադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումՄեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհՓողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ էԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԷսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն էԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստան

Կապանի համայնքապետարանը Կառավարությանն առաջարկվել է ճանապարհի առնվազն 2 տարբերակ, որոնցից որևէ մեկը Կառավարությունը չի ընդունել․ Թաթոյան

Պարզվում է` Կառավարության կողմից Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհը, որը փոխարինելու է և դառնալու է Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանք, կրկին տարբեր հատվածներում գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո։ Ապահովված չէ անվտանգության անգամ նվազագույն մակարդակ:

Ուշադրություն, որ սա այն այլընտրանքային ժամանակավոր ճանապարհի մասին չէ խոսքը, որի դիտարկման մասին բարձրաձայնել էի ամիսներ առաջ։

Այս նոր կառուցվող ճանապարհը փոխարինելու է Կապանից դեպի Ճակատեն և ևս 5 գյուղեր տանող այն ժամանակավոր այլընտրանքային ճանապարհը, որը սկսվեց շահագործվել 2020թ. նոյեմբերին ադրբեջանական զինված ծառայողների կողմից հիմնական ճանապարհն արգելափակելուց հետո և ներկայում էլ շահագործվում է՝ անցնելով Կապանի Գեղանուշ գյուղով:

Որպես հիմնական կառուցվող՝ նոր ճանապարհն անցնում է ոչ թե Գեղանուշով, այլ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական արգելափակած հիմնական ճանապարհի անմիջական հարևանությամբ՝ այդ ճանապարհի անմիջապես «տակով»:

Այս խիստ մտահոգիչ նոր փաստերը վեր ենք հանել Սյունիքի մարզի Կապան համայնքում մոտ 10 օր առաջ իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքում՝ կապված ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհն հանցավոր արարքներով արգելափակելուց հետո ստեղծված վիճակի հետ:

ՀՀ կառավարությունը պետք է հանրությանը հաշվետվություն տա, թե ինչու է Սյունիքում Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանքային ճանապարհը կառուցում ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո գտնվող հատվածներով՝ առանց ճանապարհի անվտանգությունն ապահովելու:

 Ի՞նչ պատասխան կա մարդանց կյանքի ու անվտանգության համար այս բացարձակ անթույլատրելի վիճակի համար:

Ընդ որում, Կապանի համայնքային մարմիններն առաջարկել են Կապան-Ճակատեն ճանապարհը կառուցել բոլորովին այլ տեղով, որը չի գտնվել ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո, բայց ստացվում է` Կառավարությունն անտեսել է այդ բոլոր առաջարկները և գերադասել լրացուցիչ ջանքեր գործադրելու փոխարեն մարդկանց ճանապարհը կառուցել այնպիսի տեղանքով, որ մարդկանց անվտանգությունն ապահովված չի լինելու:

Ինքս անձամբ տեսել եմ Կապանի համայնքապետարանի առաջարկած ճանապարհը, անցել եմ այդ ճանապարհով Կապանի համայնքի ղեկավարի տեղակալների ուղեկցությամբ, այն լիարժեք հնարավոր էր կառուցել` շրջանցելով ադրբեջանական անմիջական զինված դիտարկումը և դրանով ապահովել գոնե նվազագույն անվտանգություն: Ընդ որում, Կառավարությանն առաջարկվել է ճանապարհի առնվազն 2 տարբերակ, որոնցից որևէ մեկը Կառավարությունը չի ընդունել:

Ի՞նչ իմաստ ունի այսքան ռեսուրս վատնելը ու մարդկանց տեղերում չարչարանքը, երբ անվտանգությունը լուծված չէ, ընդհանրապես անտեսված է։ Առանց այն էլ Սյունիքում ադրբեջանական զինված ծառայողներն ամբողջությամբ խաթարել են անվտանգությունը:

Այս հրապարակմանը կից լուսանկարներում ցույց են տրված Կապանից Ճակատեն տանող հիմնական ճանապարհը, ադրբեջանական անօրինական տեղակայումները և, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհը: Ընդ որում, լուսանկարները՝ որպես ապացույցներ, արված են ինչպես կառուցվող ճանապարհից, այդ ճանապարհի հարևանությունից, այնպես էլ Գեղանուշ գյուղի հատվածից:

 Հատուկ եմ նշում, որ այս հատվածներում տեղակայումներ ունեն և հերոսական ծառայություն են տանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները, բայց դրանք հրապարակվող լուսանկարներում չեմ ցույց տալիս:

Առհասարակ, ադրբեջանական զինված ծառայողները, ադրբեջանական ցուցանակներն ու դրոշները ՀՀ գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին Գեղարքունիքում ու Սյունիքում հայտնվեցին 2020թ. ադրբեջանական սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես հետո նոր պատերազմի սպառնալիքների ներքո ու շարոունակվող հայատյացության քաղաքականության պայմաններում: Այդ ժամանակից սկսած նրանք, ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ, հանցավոր արարքներով ամեն օր խախտում են ՀՀ բնակիչների իրավունքները, նրանց պատճառում են զրկանքներ:

Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական զինված ծառայողների, նրանց դրոշների ու ցուցանակների հայտնվելուց հետո խաթարվել է թե՛ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերթ գյուղերի, թե՛ Կապան քաղաքի անվտանգությունը, մարդկանց բնականոն կյանքը:

Իսկ այդ ճանապարհին, այսպես կոչված, սահմանային ու մաքսային հսկողություն անօրինական սահմանելուց ու ճանապարհն արգելափակելու հետո մեկուսացման և հումանիտար լուրջ խնդիրներ են առաջացրել նշված բնակավայրերի համար, դիտարկման ներքո են պահում ՀՀ քաղաքացիական բնակիչների:

Ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է, որ մարդկանց անվտանգությունը լինի ապահովված: Անկախ դրանից` երբեք չի կարելի անտեսել անվտանգության հարցերը։ 

Փաստահավաք աշխատանքի նոր տվյալներն ամբողջացվելու են և օգտագործվելու են տարբեր հարթակներում մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով։

Հրապարակում եմ լուսանկարներ, որ ցույց են տալիս`

1) ադրբեջանական զինված ծառայողների անօրինական արգելափակած Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհը և Կառավարության կողմից կառուցվող նոր ճանապարհը, վտանգները Կապան համայնքի համար.

2)Կառավարության կողմից կառուցվող ճանապարհի` ադրբեջանական զինված ծառայողների կողմից դիտարկվող հատվածներ.

3) Կապան համայնքի առաջարկած և Կառավարության կողմից մերժված՝ ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո չգտնվող այլընտրանքային ճանապարհ (ճանապարհահատվածի անցանելիության օրինակներ): Հրապարակվում է այնպիսի լուսանկար, որ ամբողջական տեղանքը ցույց չի տալիս: