Ռուսական մի քանի բանկ անջատվել է Mastercard վճարային համակարգից
Mastercard-ը, հետեւելով «պատժամիջոցային կարգադրություններին», անջատել է մի քանի ռուսական ֆինանսական կազմակերպություն իր վճարային համակարգից, ասվում է գործադիր տնօրեն Մայքլ Միբախի հայտարարության մեջ:
«Պատժամիջոցային կարգադրությունների արդյունքում մենք արգելափակել ենք մի քանի ֆինանսական հաստատություն Mastercard վճարային ցանցում։ Առաջիկա օրերին կշարունակենք աշխատել կարգավորող մարմինների հետ՝ մեր պարտավորությունները լիովին կատարելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Mastercard վճարային համակարգից անջատումից հետո այդ բանկերի քարտերը չեն աշխատի արտերկրում եւ արտասահմանյան առցանց խանութներում։ Ռուսաստանում դրանք վավեր կլինեն, քանի որ երկրի ներսում վճարումները մշակվում են ազգային վճարային քարտերի ներքին համակարգի միջոցով:
Միբախը նաեւ հայտարարել է, որ «ռուսական ռազմական ուժերի ներխուժումն Ուկրաինա» կործանարար էր երկրի քաղաքացիների համար։ «Մեր մտքերը տուժածների հետ են», - հավելել է նա:
Բացի այդ, Mastercard-ն աշխատում է գործընկերների հետ՝ Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ-ում առավել խիստ արգելափակող պատժամիջոցներ էին կիրառվել ՎՏԲ-ի, «Օտկրիտիե» բանկի, «Սովկոմբանկ»-ի, «Պրոմսվյազբանկ»–ի եւ «Նովիկոմբանկ»-ի նկատմամբ: Դրանց ակտիվները եւ դոլարային հաշիվներն արգելափակվել են, իսկ ApplePay-ը եւ GooglePay-ը դադարել են աշխատել այս բանկերի քարտերի համար: Սահմանափակումներ են սահմանվել նաեւ «Սբերբանկ»-ի նկատմամբ, սակայն՝ ավելի մեղմ տարբերակով. ամերիկյան ֆինանսական հաստատությունները կփակեն բանկի բոլոր թղթակցային հաշիվները, իսկ ակտիվները չեն սառեցվի։ «Գազպրոմբանկ»-ը, «ՌՍԽԲ»-ն, «Ալֆա-բանկ»-ը եւ Մոսկվայի «Կրեդիտ Բանկ»-ը ոլորտային պատժամիջոցների են ենթարկվել, ինչը նշանակում է, որ դրանց նկատմամբ նոր պարտքային պարտավորություններով, ինչպես նաեւ նոր բաժնետոմսերի տեղաբաշխմամբ ֆինանսավորման եւ այլ գործարքների տրամադրման սահմանափակումներ (ավելի քան 14 օր մարման ժամկետով) կգործեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով