Փսակի. ԱՄՆ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Միացյալ Նահանգներն Ուկրաինային օգնության ամենախոշոր մատակարարն են, եւ նախագահ Բայդենը վերջին մեկ տարվա ընթացքում ավելի շատ աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում, քան երբեւէ ԱՄՆ պատմության մեջ»:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աշխատում է մատակարարումներն արագացնելու ուղղությամբ՝ նախագահ Բայդենի կողմից հաստատված օգնության վերջին փաթեթի շրջանակներում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք ակնկալում ենք, որ այս փաթեթից սարքավորումները տեղ կհասնեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այդպես, Ուկրաինայի համար մեր կողմից հաստատված անվտանգության համակարգերի ընդհանուր արժեքը վերջին մեկ տարվա ընթացքում 1 միլիարդ դոլար է կազմել»,- ընդգծել է նա։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն դեռ պատժամիջոցներ չի կիրառել ռուսական էներգետիկ շուկայի դեմ, սակայն այդպիսի հնարավորությունը դիտարկվում է։
«Մենք որեւէ քայլ չենք ձեռնարկել էներգետիկ ոլորտում պատժամիջոցների մասով, մասամբ՝ այն պատճառով, որ կշռադատում ենք այդպիսի քայլը։ Դա չի նշանակում, որ դրանք չեն քննարկվում։ Դրանք դիտարկվում են, բայց եվրոպացիները, օրինակ, խիստ մտահոգված են հետագա թանկացումներով։ Այդպես, վերջին մեկ տարվա ընթացքում գներն աճել են 335 տոկոսով, իսկ վերջին հինգ օրվա ընթացքում՝ 26 տոկոսով։– ասել է Ջեն Փսակին։- Մենք պետք է կշռադատենք բոլոր գործոնները, երբ դիտարկում ենք լրացուցիչ քայլերի ձեռնարկման հնարավորությունը»:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի նախատեսում Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարել։
«Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ չի պատրաստվում ամերիկյան զորքեր ուղարկել Ռուսաստանի դեմ պատերազմ մղելու համար։ Ոչ թռիչքային գոտի ստեղծելու համար ԱՄՆ ռազմական ուժերի տեղակայում կպահանջվի, ինչը պոտենցիալ ուղիղ կոնֆլիկտ եւ պոտենցիալ պատերազմ կլինի Ռուսաստանի հետ, ինչի մաս մենք չենք ցանկանում լինել»,- ասել է Ջեն Փսակին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով