Ռուսաստանը նվազեցրել է ցորենի արտահանումը
Ռուսաստանը 2021-2022 գյուղատնտեսական տարվա սկզբից (2021 թվականի հուլիսի 1-ից) մինչեւ փետրվարի 24-ն արտահանել է 27,5 մլն տոննա ցորեն, ինչը 28,7 տոկոսով ցածր է անցյալ տարեշրջանի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասված Է ՌԴ գյուղատնտեսության նախարարության մոնիթորինգում։
«Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության օպերատիվ տվյալներով՝ (առանց հունվար- փետրվար ամիսներին ԵՏՄ երկրների արտահանման հաշվառման) ընթացիկ 2021/2022 գյուղատնտեսական տարում արտահանվել է 27,5 մլն տոննա հացահատիկ, ինչը 28,7 տոկոսով ցածր է նախորդ տարեշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ (38,6 մլն տոննա)», - հայտնում է գերատեսչությունը:
Այդ թվում ՝ ցորենի մատակարարումները նվազել են 30 տոկոսով՝ մինչեւ 22,5 մլն տոննա, գարու մատակարարումները՝ 31,3 տոկոսով՝ մինչեւ 2,9 մլն տոննա, եգիպտացորենի՝ 12,1 տոկոսով՝ մինչեւ 1,7 մլն տոննա։
Ցորենի միջազգային խորհրդի տվյալներով, որոնք բերում է գյուղնախարարությունը, չորրորդ դասի ռուսական ցորենի գինը (պրոտեինի 12,5 տոկոսը, FOB Նովոռոսիյսկ) փետրվարի 24-ի դրությամբ կազմել է 325 դոլար մեկ տոննայի համար՝ մեկ շաբաթվա ընթացքում ավելանալով 10 դոլարով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով