ՌԴ Կենտրոնական բանկը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքները՝ մինչև տարեկան ռեկորդային 20%-ի
ԿԲ-ի հիմնական տոկոսադրույքի նիշը, որից կախված են դեպոզիտների տոկոսադրույքներն ու վարկերի արժեքայնությունը, արտապլանային եղանակով ավելացել է առավել քան 2 անգամ՝ 9.5-ից դառնալով 20 %: Այն նիշը բացարձակ ռեկորդ է: Այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն:
Ռուսաստանի բանկի տնօրենների խորհրդի որոշմամբ՝ տոկոսադրույքները կբարձրանան այսօրվանից:
Այս բարձրացման անհրաժեշտությունը ԿԲ-ն բացատրել է ռուսաստանյան տնտեսության արտաքին պայմանների կարդինալ փոփոխությամբ:
Ինչպես պարզաբանել են ԿԲ-ում, հիմնական տոկոսադրույքի կտրուկ աճը կհանգեցնի ռուսաստանյան բանկերում ավանդների տոկոսադրույքների նույնքան լուրջ աճի, ինչը պետք է փոխհատուցի ավանդատուներին «դեվալվացիոն և գնաճային ավելացող ռիսկերը»:
«Սա թույլ կտա պահպանել ֆինանսական և գնային կայունությունը և քաղաքացիների խնայողությունները պաշտպանել արժեզրկումից»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Կարգավորիչ մարմինն այս քայլին է գնացել արտահերթ նիստի ժամանակ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետևանքով շուկաների փլուզման ու ռուսաստանյան խոշոր բանկերի և, ինչն ավելի կարևոր է, հենց Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցների կիրառման ֆոնին:
Կենտրոնական բանկը մտադիր է ապագայում փոխել հիմնական տոկոսադրույքը՝ «ելնելով արտաքին և ներքին պայմաններից եկող ռիսկերի գնահատումից», ինչպես նաև այդ սպառնալիքներին ֆինանսական շուկաների արձագանքից՝ հաշվի առնելով «գնաճի փաստացի և սպասվող դինամիկան»,- ասված է հայտարարության մեջ։ Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին նախատեսված է Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի ելույթը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով