Պուտինն անտարբեր է իր դեմ պատժամիջոցների նկատմամբ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ըստ rbc.ru-ի, ասել է, որ Վլադիմիր Պուտինն անտարբեր է Արևմուտքի կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցներին, դրանք բավականին անհեթեթ են։
«Պատժամիջոցները բավականին անհեթեթ դրույթներ են պարունակում ակտիվների և այլնի վերաբերյալ։ Բոլորը գիտեն, որ նախագահն այլ ակտիվներ չունի, բացի նրանցից, որոնք ամեն տարի հայտարարագրվում են կցասայլի, բնակարանի և բանկային այլ ավանդների չափով։ Ուստի նա բավականին անտարբեր է»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Միաժամանակ նա նշել է, որ երկրի նախագահի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը անհեթեթ է և չի կարող հանգեցնել խնդիրների լուծմանը։
«Եթե դուք դա դիտարկում եք խնդիրների լուծման տեսանկյունից, ապա, իհարկե, պետության ղեկավարի դեմ պատժամիջոցներ կիրառելու փաստը ոչ միայն անհեթեթ է, այլև շատ անհեռատես»,- հավելել է Պեսկովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով