Փախստականի կարգավիճակ ստանալով հադրութցին ի ցույց կդնի աշխարհին, որ մեր տարածքներն օկուպացվել են. տեղահանված բնակիչ
Մեկ անգամ տեղահանվել եմ 1991-ին հայտնի «օղակ» օպերացիայի ժամանակ, կորցրել ենք ամեն ինչ, 1993-ին ազատագրվեց մեր գյուղը. 30 տարի մոռացել էինք Արցախի կարգավիճակի մասին ու արարում էինք, տոն-տեղ դրեցինք, եւ 2020-ին մենք նորից զրկվեցինք ամեն ինչից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, Հանրապետության հրապարակում տեղահանված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից Արեւիկ Համբարձումյանը:
Նա նշեց, որ այսօր իրենց առաջին պահանջը փախստականի կարգավիճակ ստանալն է. «Մեզ պետք է տան փախստականի կարգավիճակ, բայց ոչ թե նրա համար, որ մենք հնարավորություն ունենանք ինչ-որ տեղ մեկնելու, մեր կյանքը շարունակելու: Այսօր փախստականի կարգավիճակ ստանալով հադրութեցին ի ցույց կդնի աշխարհին, որ ահա տեղի է ունեցել նման դեպք, մեր տարածքներն օկուպացվել են Ադրբեջանի կողմից:
Մենք պատրասդտ ենք վերադառնալ Արցախ, բայց Արցախի կարգավիճակն էլ պետք է որոշվի, անվտանգության խնդիրն էլ պետք է որոշվի, որպեսզի մենք ստիպված չլինենք երրորդ անգամ լքելու մեր տները»,-ասադ հադրութցի կինը՝ հավելելով, այս պահին ինքը չի աշխատում, եթե կարողանում է օրավարձով աշխատանք գտնել, աշխատում է:
«Չկարողանալով տան վարձը վճարել, տեղափոխվել են Արարատի մարզի Եղեգնավան գյուղ:
Հադրութցի կինը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ից ստացել են 15-հազարական դրամ աջակցություն, իսկ կառվարության կողմից 20-հազարական դրամ աջակցությունը հունվար-փետրվարի համար դեռ չեն ստացել:
Նշենք, որ Արցախից տեղահանված բնակիչներն այսօր՝ փետրվարի 18-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երևանի Հանրապետության հրապարակում և արտաքին գործերի նախարարության մոտ։ Նրանք պահանջում են իրենց վերջապես փախստականի կարգավիճակ տալ, քանի որ այլևս այլ ելք չեն տեսնում։
Արցախցիները բողոքում են ՀՀ կառավարության օրեր առաջ կայացրած որոշման դեմ, որով նախատեսվում էր 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին Հայաստանից պետական աջակցություն տալ հիփոթեքով անշարժ գույք ձեռք բերելու կամ մասնավոր բնակելի շենք կառուցելու համար, քանի որ վարկը տալիս են 12 տոկոսով, այն էլ առանձին շրջանների բնակիչների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է