Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ

Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք

Foreign Policy. Ուկրաինայի հարցում Էրդողանը դժվար թե այնքան հեռու գնա, որքան Ղարաբաղի դեպքում

Ուկրաինայի հարցում Էրդողանը դժվար թե այնքան հեռու գնա, որքան դա արեց Ղարաբաղի դեպքում՝ ուղղակիորեն աջակցելով Ադրբեջանին Հայաստանի հետ վերջին պատերազմում, գրում է Foreign Policy-ն։

«Չնայած Թուրքիան գտնվում է ամբողջ աշխարհում ընթացող կոնֆլիկտների տարբեր կողմերում՝ Սիրիայում, Լիբիայում եւ այժմ՝ Ուկրաինայում, այն մեծապես կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից: Երկու երկրներն էլ պահպանում են «մրցակցային համագործակցությունը», նշում է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի լրագրող եւ ավագ գիտաշխատող Ասլա Այդինթասբասը:

Թուրքիան ռուսական բնական գազն օգտագործում է բնական գազի իր կարիքների ավելի քան 40 տոկոսը հոգալու համար եւ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կսկսի ներմուծել ռուսական գազային հսկա «Գազպրոմի» եւ թուրքական Botas-ի միջեւ կնքված չորս տարվա համաձայնագրից հետո: Հատկապես՝ ներքին էներգետիկ ճգնաժամի պայմաններում, երբ գներն աճում են, Իրանը կրճատում է մատակարարումները երկրին, իսկ Թուրքիայի հարաբերություններն իր արեւմտյան դաշնակիցների հետ անընդհատ վատանում են երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով, Էրդողանը դժվար թե սպառնա Ռուսաստանի հետ դաշինքին՝ չնայած Թուրքիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային արտացոլում է սեւծովյան տարածաշրջանում ռուսական էքսպանսիայի հետ կապված մտահոգությունները։ Ուկրաինայի եւ Թուրքիայի հարաբերությունները հիմնված են նաեւ Թուրքիայի ներկայիս կառավարության կողմից ստորագրված պաշտպանական եւ տնտեսական կարեւոր երկկողմ համաձայնագրերի վրա։ Թուրքիան 2021 թվականի դրությամբ ամենախոշոր օտարերկրյա ներդրողն է Ուկրաինայում՝ 4.5 միլիարդ դոլար տարեկան ներդրումներով եւ ավելի քան 5 միլիարդ դոլարի առեւտրով երկու երկրների միջեւ: Վերջերս Կիեւում կայացած հանդիպման ժամանակ Էրդողանը եւ Զելենսկին ազատ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրեցին, որը, նրանց կարծիքով, առեւտուրը 10 միլիարդ դոլարի կհասցնի եւ մեծապես կընդլայնի համագործակցությունը պաշտպանական ոլորտում:

Ուկրաինան նաեւ Թուրքիայի կարեւոր գործընկերն է ռազմական զենքի արտադրության եւ վաճառքի ոլորտում։ 2018 թվականից Թուրքիան Կիեւին Bayraktar TB2 անօդաչու սարքեր վաճառեց, ինչը նպաստեց Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի հաղթանակին։
Փետրվարին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը եւ Զելենսկին համաձայնագիր ստորագրեցին Ուկրաինայի արտադրական ձեռնարկությունում Bayraktar TB2-ների համատեղ արտադրության մասին, որը նաեւ ուկրաինացի օդաչուների համար ուսումնական կենտրոն կունենա:

Bayraktar TB2-ներն Ուկրաինան օգտագործում է 2021 թվականի հոկտեմբերից։ Չնայած դա ակնհայտորեն անհանգստացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, անօդաչու սարքերի տեղակայումից անմիջապես հետո նա զանգահարել էր Էրդողանին, Անկարան հասկացրել է, որ չի դադարեցնի դրոնների մատակարարումը Կիեւին: «Դրանք հեղափոխական համակարգեր եւ մարտավարություններ են»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, իսկ այժմ Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան: «Այն փաստը, որ նրանք որոշեցին դրանք վաճառել Ուկրաինային այս լարված պահին, ուժեղ ազդանշան է»։

Բայց Bayraktar TB2-ները կարող են այդքան արդյունավետ չլինել, եթե ռուսներն ավելի ավանդական ներխուժում սկսեն ծանր զինատեսակներով, ինչպիսին են սահմանին տեղակայվածները:

Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ պաշտպանական համագործակցությունը դուրս է գալիս Bayraktar դրոնների շրջանակներից: Երկու առաջնորդների նախորդ հանդիպումից հետո՝ 2020 թվականի հոկտեմբերին, երկրները նախանշեցին մի շարք պաշտպանության եւ անվտանգության տեխնոլոգիաների համատեղ արտադրության ուղիները, այդ թվում՝ ավելի շատ դրոնների եւ ռեակտիվ շարժիչների՝ ոլորտ, որտեղ Ուկրաինան հաջողություններ է գրանցել: Սա շատերի կողմից որպես սեւծովյան տարածաշրջանում ռուսական ուժերին հակազդելու փորձ է դիտարկվում, սակայն այն նաեւ մեծապես մեծացրեց Թուրքիայի պաշտպանական արտադրական կարողությունները ներքին օգտագործման եւ արտահանման համար:

Այսպիսով, Թուրքիան կարող է կորցնել իր նորաստեղծ պաշտպանական արդյունաբերության հիմնական բաղադրիչը, եթե Պուտինին հանգստացնելու համար զոհաբերի իր հարաբերություններն Ուկրաինայի հետ: Ուկրաինային չաջակցելը կարող է նաեւ երկրին պաշտպանական շահութաբեր վաճառքի կորստի հանգեցնել, ինչպիսին է 2020 թվականին Թուրքիայի կողմից Ուկրաինային ռազմածովային պաշտպանության նավերի մատակարարման գործարքը: Ինչպես ասել է Բրայզան, «սա բիզնես հնարավորություն է Թուրքիայի համար՝ ազգային անվտանգության համար հետեւանքներով»:

Ուկրաինային աջակցությունը հանգեցնում է նաեւ նրան, որ Թուրքիային շողոքորթում է ՆԱՏՕ-ի արեւմտյան դաշնակիցներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին:
Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի շատ այլ դաշնակիցներ քննադատում են Թուրքիային՝ 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո մարդու իրավունքների խախտումների համար:

Թուրքիան նաեւ դուրս մնաց ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից՝ Ռուսաստանից «Ս-400» հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման որոշման պատճառով։ ԱՄՆ կառավարությունն այժմ նքննարկում է Անկարային F-16 կործանիչներ վաճառելու հարցը։ Ուկրաինային ուժեղ աջակցությունը եւ ՆԱՏՕ-ի հետ դաշինքը կարող են օգնել ապասառեցնել հարաբերությունները եւ Արեւմուտքի հետ ավելի լավ հարաբերությունների հանգեցնել Սակայն Էրդողանը դժվար թե այնքան հեռու գնա, որքան գնաց՝ ուղիղ կերպով աջակցելով Ադրբեջանին Հայաստանի հետ վերջին պատերազմում: Ըստ Այդինթասբասի՝ Էրդողանի եւ Պուտինի հարաբերություններն ամրապնդվում են ոչ թե ինստիտուտներով, այլ երկու խարիզմատիկ առաջնորդների միջեւ «ուժեղ ձեռքսեղմմամբ», ովքեր հակված են պետություն ձեւավորել իրենց պատկերով եւ նմանությամբ:

Բիլքենթի համալսարանի՝ Ռուսաստանի մասով փորձագետ Օնուր Իսկին նման դասավորվածությունը կապում է բիսմարկյան ռեալ քաղաքականության հանդեպ ունեցած հավատի հետ, որը կիսում են թուրք եւ ռուս առաջնորդները: Պուտինն ու Էրդողանը, նրա խոսքով, կարող են աջակցել խաչվող եւ երբեմն անհամատեղելի դաշինքներին, որովհետեւ նրանք դիվանագիտության մասին մտածում են պետության եւ այն տեղանկյունից, թե ինչն իրենց օգուտ կբերի:

Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր կառավարություն պատրաստ է համբերատարություն դրսեւորել եւ սպասել այն լուծմանը, որն իրեն ամենաշատն է ձեռնտու։ Հաճախ այդ որոշումը համագործակցություն է ենթադրել մյուսի հետ, ինչը քիչ հավանական դաշինքի է հանգեցրել, որը մարտահրավեր էր նետում ԱՄՆ-ի գլխավորած արեւմտյան աշխարհակարգին:

Այս քիչ հավանական բալանսը հավելյալ աջակցվում է «լծակներով», ինչպես դա նկարագրում է ռուս-թուրքական հարաբերությունների փորձագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դիմիտար Բեչեւը: Յուրաքանչյուր երկիր կարող է սպառնալ չեղարկել դրանք՝ մյուսին ազդեցության տակ պահելու համար: «Դա երկար չի տեւի,- ասել է նա:- Ճնշման կետեր կան»:

Պուտինը կարող է սպառնալ Իդլիբի դեմ լայնամասշտաբ հարձակմամբ, ինչը կարող է միլիոնավոր սիրիացի փախստականների՝ թուրքական սահմանով ուղարկման հանգեցնել՝ փախստականների ճգնաժամ ստեղծելով 2023 թվականի հունիսի ընտրություններից անմիջապես առաջ: Կամ Ռուսաստանը կարող է սպառնալ դադարեցնել վառելիքի մատակարարումը Թուրքիային, որից այն մեծապես կախված է, հատկապես՝ ցուրտ ամիսներին եւ բնական գազի համազգային պակասի պայմաններում: Թուրքիան կարող էր սպառնալ կտրել Ռուսաստանին Բոսֆորից՝ պատերազմական ժամանակի Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների համաձայն, թեեւ դա քիչ հավանական է:

Ուժերի այս բալանսը եւ ոչնչացման սպառնալիքները երաշխավորում են, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա եւ եթե ՆԱՏՕ-ն ուղիղ ռազմական միջամտություն խոստանա, Թուրքիան կանի հնարավոր ամեն բան՝ Ռուսաստանի հետ դեմ առ դեմ դուրս գալուց խուսափելու համար:

Էրդողանը հունվարի 26-ին հայտարարեց, որ «պատրաստ է անել անհրաժեշտ ամեն բան»՝ պատերազմից խուսափելու համար։ Նա բացեիբաց միջնորդություն առաջարկեց կոնֆլիկտում՝ առաջարկ, որը Զելենսկին ոգեւորությամբ ընդունեց, իսկ Ռուսաստանը, նախ մերժելուց հետո, ասաց, որ կքննարկի: «Եթե դուք, ինչպես Ուկրաինան, կարող եք ՆԱՏՕ-ի անդամ երկիր ստանալ, որը կօգնի ձեզ դիվանագիտորեն՝ դատապարտելով Ղրիմի բռնակցումը կամ անօդաչու թռչող սարքեր եւ նոր անտեսանելի հետախուզանավեր տրամադրելով, դա բավականին լավ միջնորդ է,- ասել է Բրայզան:- Չկա ՆԱՏՕ-ի անդամ որեւէ այլ երկիր, որին Ռուսաստանը նույնիսկ տեսականորեն կհամաձայներ որպես միջնորդ ընդունել»: