Մահացել է Քեոսայանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմի դերասանը
Կորոնավիրուսով հոսպիտալացվելուց հետո 89 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գենադի Յուխտինը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությանը։
Վերջին ամսվա ընթացքում դերասանին երկու անգամ հոսպիտալացրել են։
Յուխտինը հիվանդանոցում է հայտնվել փետրվարի 11-ին։ Արտիստի վիճակը գնահատվում էր ծանր, նա չէր կարողանում խոսել։ Նրա մոտ կորոնավիրուս եւ վիրուսային պնեւմոնիա էին հայտնաբերվել։ Դերասանը գանգատվում էր թուլությունից եւ շնչահեղձությունից։
Յուխտինը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչիպիսիք են «Дело Румянцева», «Акваланги на дне», «Мертвый сезон» եւ «Жаворонок»։ Բացի այդ՝ նա էպիզոդիկ դերերում նկարահանվել է «Сибириа́да», Էդմոնդ Քեոսայանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմերում։ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումը ստացել է 1994թ․-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է