Պուտին. Ռուսաստանը պատերազմ չի ուզում
Ռուսաստանը պատերազմ չի ուզում, այդ իսկ պատճառով անվտանգության գաղափարներ է առաջ քաշել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այն մասին, թե արդյոք մենք ուզում ենք դա (պատերազմ): Իհարկե՝ ոչ։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկներ ենք ներկայացրել բանակցային գործընթացի համար, որի արդյունքը պետք է լիներ բոլորի, այդ թվում՝ մեր երկրի համար հավասար անվտանգություն ապահովելու վերաբերյալ պայմանավորվածությունը»,- ասել է Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրոպայում պատերազմ կլինի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Իր հերթին Օլաֆ Շոլցը, ի պատասխան այս հարցի, մատնանշել է հակամարտությունը լուծելու համար դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործման կարեւորությունը։ Ընդ որում՝ նա ընդգծել է եռակողմ կոնտակտային խմբի շրջանակներում բանակցությունների անհրաժեշտությունը։ «Միաժամանակ, խոսքն առաջին հերթին պետք է լինի «մինսկյան համաձայնագրերի» պահպանման մասին»,- հավելել է Գերմանիայի կանցլերը, գրում է «Գերմանական ալիքը»։
Միեւնույն ժամանակ, Շոլցը «լավ նշան» է անվանել Ուկրաինայի հետ սահմաններից ռուսական զորքերի մի մասի դուրսբերման մասին լուրերը եւ հույս հայտնել, որ դրան կհետեւի տեղակայման վայրեր մնացած ստորաբաժանումների վերադարձը։ «Որքան էլ բարդ թվա ստեղծված իրավիճակը, ես հրաժարվում եմ դա անհեռանկարային անվանել»,- ընդգծել է նա՝ խոսելով Եվրոպայում պատերազմի վտանգի մասին։ Անհրաժեշտ է ամենայն վճռականությամբ եւ խիզախությամբ աշխատել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար, կոչ է արել քաղաքական գործիչը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է