ԵՄ-ում ցանկանում են արգելել աղմկահարույց Pegasus լրտեսական ծրագրային ապահովումը
Եվրոպական միության տվյալների պաշտպանության վերահսկիչ մարմինը (EDPS) կոչ է արել արգելել աղմկահարույց Pegasus լրտեսական ծրագրային ապահովումը, որը ստեղծել է իսրայելական NSO Group-ը, տեղեկացնում է Reuters-ը։
EDPS-ում հայտարարել են, որ Pegasus-ի օգտագործումը կարող է հանգեցնել «աներեսության աննախադեպ մակարդակի, որն ի վիճակի կլինի միջամտել մեր ամենօրյա կյանքի ամենաինտիմ կողմերին»։
Իսրայելը հայտնվել է գլոբալ ճնշման տակ, նրան մեղադրում են այն բանում, որ որոշ օտարերկրյա կառավարություններ չարաշահել են Pegasus-ը իրավապաշտպաններին, լրագրողներին եւ քաղաքական գործիչներին լրտեսելու համար։
NSO-ն հայտարարել է, որ չի կարող հաստատել կամ հերքել տեղեկատվությունը Pegasus-ի գոյություն ունեցող կամ պոտենցիալ հաճախորդների մասին։ Ընկերությունն ասել է, որ չի գործարկում համակարգը պետական հաճախորդներին դրա վաճառքից հետո եւ ոչ մի կերպ չի մասնակցում դրա աշխատանքին։
«Pegasus լրտեսական ծրագրային ապահովման ստեղծման եւ տարածման արգելքը ԵՄ-ում մեր հիմնական իրավունքների եւ ազատությունների ավելի արդյունավետ պաշտպանություն կլիներ»,- ասել են EDPS-ում։
«Pegasus-ի տիպի գործիքների քննարկումների կենտրոնում պետք է լինի ոչ միայն տեխնոլոգիայի օգտագործումը, այլեւ այն կարեւորությունը, որը մենք տալիս ենք մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին»։
Անցած տարի 17 մեդիա-կազմակերպությունների (Փարիզում տեղակայված Forbidden Stories հասարակական լրագրողական խմբի գլխավորությամբ) հրապարակած հետաքննությունում ասվում է, որ լրտեսական ծրագրային ապահովումը գլոբալ մակարդակով օգտագործվել է լրագրողներին, պետական պաշտոնյաներին եւ իրավապաշտպաններին պատկանող սմարթֆոնների կոտրման համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է